Մարտակերտ քաղաքի շրջանում և Աղդամի ռազմական հենադաշտում հակառակորդի հարվածային ուժերի ջախջախումը, Արցախի Հանրապետության ԻՊՈՒ-ի կողմից նպաստավոր բնագծերի զբաղեցումը տիրապետող բարձունքների վրա Ստեփանակերտի ու Մարտակերտի օպերատիվ ուղղություններում կանխարգելել են հակառակորդի ակտիվ գործողությունները՝ միաժամանակ անվտանգ դարձնելով Արցախի Հանրապետության հյուսիսարևելյան սահմանագիծը:
Դեռևս այս տարվա հոկտեմբերի 17-ին Նիկոլ Փաշինյանը Եվրախորհրդարանի բարձր ամբիոնից բարձրագոչ հայտարարություններ էր անում Հայաստանի «ժողովրդավարության» մասին: Երկարաշունչ ելույթ հնչեց նաև այն մասին, թե ինչպես «ՀՀ կառավարությունն ու ժողովուրդը համախմբվեցին» Արցախում էթնիկ զտումների զոհ դարձած ավելի քան 100.000 հայերին ընդունելու, ապաստան տալու խնդրի լուծման շուրջ՝ այդ գործը «պատվով կատարելով»:
168.am-ի հետ զրույցում Վերա Նարիմանյանն ասաց, որ իր մտքով չի էլ անցել, որ իրենից հետո երեխաները քնից կարթնանան ու իր հետևից կգնան, իսկ ճանապարհին կհոգնեն ու կայանված մեքենայի մեջ կմտնեն, կքնեն ու կմահանան։ Եթե մտածեր՝ այդպիսի ողբերգություն կլինի, երբեք չէր գնա։
168.am-ի հետ զրույցում Աղաբեկալանջ գյուղի ղեկավար Հովիկ Սաիյանն ասաց, որ գյուղում բնակիչներն ապրում են այնպես, ինչպես շրջափակված բոլոր արցախահայերը։
«Հոկտեմբերի 25-ին իրենց վաշտը դիրքավորվել էր Մարտունու Ուրյան բարձունքի վրա ու նորից մարտի մեջ մտել։ Հոկտեմբերի 27-ին իրենց վաշտի հրամանատարը զոհվել է, ինչից հետո տղաներն ինքնուրույն՝ առանց հրամանատարի են պաշտպանել Մոնթեի պահած Ուրյան բարձունքը, ցավոք, հոկտեմբերի 30-ի երեկոյան նույն բարձունքում 19 զինծառայողներով զոհվեցին․․․»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Ժորա Սահակյանի հայրը՝ Վահիդ Սահակյանը։
«Այժմ Ադրբեջանը փորձում է լրացուցիչ ռեսուրսների հափշտակմամբ զբաղվել: Այսպիսով, ունենք տնտեսական լուրջ կորուստներ, այսինքն՝ Ադրբեջանը սկսեց գրավել Հայաստանի և Արցախի բնական պաշարները և հիմա ուզում է հափշտակել ևս երկու հանք՝ Կաշենի և Դրմբոնի հանքերը: Այդ ցանկությունը պարզ արտահայտված է. այսինքն՝ այդտեղ ոչ թե էկոլոգիայի հարցն է, այլ բնական պաշարների և նաև՝ սուվերենության ու տարածքային անձեռնմխելիության, որովհետև Ադրբեջանն ուզում է Մարտակերտը վերցնել»,- պարզաբանեց նա:
«Որպես արցախցի՝ կասեմ, որ մունք լավատես ենք, հալա հույսներս չենք կտրում, որ ճանապարհը բացելու են»,- 168.am-ի հետ զրույցում ասաց արդեն 9 օր շրջափակման մեջ գտնվող Արցախի Մարտակերտի շրջանի Վանք գյուղի բնակիչ 66-ամյա Ալյոշա Ավանեսյանը։
Արցախի Հանրապետության շրջվարչակազմի ղեկավար Արսեն Ավանեսյանը Արցախի Հանրային հեռուստատեսության թղթակցի հետ զրույցում ասել է, որ Մարտակերտում կյանքն ընթանում է բնականոն հունով։
«Իրավիճակը, իրոք, շատ բարդ է, արդեն լուրջ աղետի շեմին ենք կանգնած»,- 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով Արցախում տիրող իրավիճակին՝ ասաց արցախցի երգիչ Վարդան Բադալյանը։
Սրանից մեկ օր առաջ մարզպետների հետ հանդիպմանն էլ նա ասել էր, որ 2020թ. նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը հայտնի դարձած վատ պայմանավորվածությունների իրագործումը վատ լուրերի երկրորդ ալիք է ստեղծում՝ վստահեցնելով, որ պատրաստ է մինչև վերջ կրել այս բեռը, որովհետև համոզված է՝ այդ վատ լուրերի այլընտրանքը ավելի վատը կարող է լինել:
2020 թվականի սեպտեմբերին թշնամու սանձազերծած 44-օրյա պատերազմում զոհված զույգ եղբայրներ Արմեն և Ռուբեն Շահինյաններն այսօր կդառնային 21 տարեկան։ Արդեն 2-րդ տարին է, որ ընտանիքի անդամները, հարազատներն ու ընկերներն առանց եղբայրների ֆիզիկական ներկայության են նշում այս օրը։