168.am-ի հետ զրույցում բժիշկ-ազատամարտիկ, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Տարոն Տոնոյանն անդրադառնալով Ադրբեջանի գործողություններին, նախ նրանց բնորոշեց՝ որպես «վախկոտ, փոքրոգի, սրիկա ու ցեղասպան թուրք»։
Արցախի Հանրապետության շրջվարչակազմի ղեկավար Արսեն Ավանեսյանը Արցախի Հանրային հեռուստատեսության թղթակցի հետ զրույցում ասել է, որ Մարտակերտում կյանքն ընթանում է բնականոն հունով։
Արդեն 9-րդ օրն է, Ադրբեջանը շրջափակել է Արցախը՝ կտրելով Արցախի կապը արտաքին աշխարհի հետ։ Բերձորի միջանցքը փակելով, Ադրբեջանը կտրել է նաև մի քանի գյուղի կապը Ստեփանակերտի հետ: Հին Շենում, Նոր Շենում, Եղծահողում, Լիսագորում սպասում են ճանապարհի բացմանը։
168.am-ի հետ զրույցում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի հաղորդակցության ծրագրերի պատասխանատու Զառա Ամատունին ասաց, որ Կարմիր Խաչի միջնորդությամբ Արցախից մեկ հիվանդ է տեղափոխվել Երևան։
168.am-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության ԱԺ, գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցության պատգամավոր Արամ Հարությունյանը խոսելով սպասվելիք ակցիայի և Արցախում տիրող իրավիճակի մասին, նշեց՝ այն ամենը, ինչ անում են ադրբեջանցիները Բերձորի ճանապարհին, կեղծ էկոլոգիական ակցիա է, վստահ է, որ սա բոլորն էլ հասկանում են։
«Այն, ինչ այսօր տեղի է ունենում Բերձորի միջանցքում, մոնիտորինգի հետ որևէ կապ չունի, սա ուղղակի պատրվակ է, որպեսզի ադրբեջանցիները «բնապահպանների» անվան տակ գան ու ճանապարհը փակեն։ Իրենք այսպիսի շատ քայլերի են դիմելու, մեզ համար սպասելի էր, իսկ այս ամենի գլխավոր նպատակն այն է, որ այսպես աստիճանաբար հիասթափեցնեն, վախ առաջացնեն ժողովրդի մեջ, որ լքեն Արցախը, բայց նման բան չի լինելու։ Ադրբեջանցիներից ամեն ինչ եմ սպասում, ավելի վատ բաների են իրենք ընդունակ»։
Երրորդ օրն է, ինչ Ադրբեջանը փակ է պահում Բերձորի ճանապարհը՝ շրջափակման մեջ թողնելով Արցախի 120 հազար բնակչությանը։