Ժողովուրդ, որպեսզի աշխարհը մեզ հետ հաշվի նստի, պիտի ցույց տանք՝ ազգ ենք, թասիբ ունենք. Շարմազանով

«Բողոքի ակցիայի նպատակը մի քանիսն է, բայց ամենակարևորն այն է, որ մենք այս  կապիտուլյանտ ուրացողների նման Եռաբլուրը չենք ուրացել: Մենք Վազգենի, Մոնթեի, Դուշման Վարդանի ժառանգներն ենք: Մենք անկախ ու ինքնիշխան Հայաստանի, հայկական ու անկախ Արցախի, Աշոտ Նավասարդյանի, Անդրանիկ Մարգարյանի ժառանգներն ենք,- Կառավարության մոտ բողոքի ակցիայի ժամանակ ասաց ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը, ապա հավելեց,- Ինչքան էլ սրանք կանգնեն, ասեն, որ թուրք լինելուց  չեն վիրավորվում, Ալիևից ավելի լավ հիմնավորեն, որ Արցախն Ադրբեջանինն է, «Լաչինի միջանցքի» խնդիրը գցեն ռուսների գրպանը, մենք ասում ենք՝ աշխարհ, Հայաստանում կան մարդիկ, քաղաքական ուժեր, սովորական քաղաքացիներ, որոնք թքած ունեն սրանց արժեքների վրա: Անգլոսաքսոնական, ՆԱՏՕ-ական ու թուրքական պիղծ արժեքների ջատագովը չեն»:

Ապա Շարմազանովն անդրադարձավ 4.5 տարվա ընթացքում տեղի ունեցածին և իշխող քաղաքական ուժին իշխանության բերելու նպատակներին:

«Սրանց 2018թ. բերել են իշխանության ու իրենց հոգևոր հայրերից մեկը՝ Բոլթոնն այստեղ ասեց, որ հայ ժողովուրդը հրաժարվի պատմական ու ազգային գաղափարներից: Իսկ ամենաառաջին տեղում անկախ ու հայկական Արցախն է: Դուք թո՞ւյլ եք տալու, որ Արցախը մտնի Ադրբեջանի կազմ»,- ակցիայի մասնակիցներին  հարց ուղղեց Էդուարդ Շարմազանովը, որին հաջորդեց հրապարակում հավաքված հանրության բացասական պատասխանը:

ՀՀԿ ԳՄ անդամը շարունակելով ելույթը՝ պարզաբանեց միտքը հավաքվածների համար. «Որպեսզի աշխարհը մեզ հետ հաշվի նստի, որ նույնիսկ մեր դաշնակցին լսելի լինի մեր խոսքը, մենք պետք է ցույց տանք, որ ազգ ենք, որ թասիբ ունենք: Գործը հասել է նրան, որ դեկտեմբերի 10-ին՝ Արցախի անկախության հանրաքվեի օրը, սա և իր կապիտուլյանտների շայկան գոնե մի ուղերձ չի հղում: Ոնց կարա անի՝ Ալիևն ու Էրդողանը կարան պատժեն: Գործը հասել է նրան, որ խորհրդարանում իրար հերթ չտալով՝ կանգնում-ասում են՝ դե, մենք գնանք Լաչին՝ ի՞նչ անենք, թող Ռուսաստանի դեսպանը գնա: Այ հոգնածներ, բա տղա եք, գնացեք Գորիս-Կապան, Սև լիճ, Ջերմուկի սարեր, Ստեփանակերտ»»:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս