Շոկոլադե ֆոնդան՝ պատրաստված ձմեռային ամենասիրելի մրգով
Մանդարինի կոնֆիտյուրով շոկոլադե ֆոնդանի բաղադրատոմսը՝ Beer Pairing ռեստորանի շեֆ-խոհարար Սերգեյ Գորյունովից:
Բաղադրիչներ ֆոնդանի համար
1. Մուգ շոկոլադ – 170 գ
2. Կարագ – 150 գ
3. Ձու – 5 հատ
4. Շաքարավազ – 70 գ
5. Ալյուր – 100 գ
6. Կակաոյի փոշի – 1 թ/գ
Պատրաստման եղանակը
1. Շոկոլադը և կարագը հալեցնել միկրոալիքային վառարանում կամ ջրային բաղնիքի վրա:
2. Ձվերը հարել մինչև պնդանա և աստիճանաբար ավելացնել շաքարավազը, ապա հովացրած շոկոլադե զանգվածը։ Լցնել ալյուրը և նրբորեն խառնել:
3. Խմորից մի հատված առանձնացնել, լցնել սառույցի կաղապարների մեջ և սառեցնել:
4. Ֆոնդանի համար նախատեսված կաղապարները (ցանկալի է՝ կերամիկական) պատել կարագով և ցանել կակաոյի փոշի: Կաղապարները լցնել խմորով, ներքևում դնել երկու-երեք շոկոլադե սառույցի կտորներ։
5. Ֆոնդանները թխել 180 աստիճան տաքացրած ջեռոցում 10-12 րոպե։ Մատուցել մանդարինի կոնֆիտյուրի հետ։
Բաղադրիչներ մանդարինի կոնֆիտյուրի համար
1. Մանդարին (մաքրած) – 1 կգ
2. Շաքարավազ – 500 գ
Պատրաստման եղանակը
1. Մաքրած մանդարինները բաժանել շերտերի։
2. Մանդարինների վրա շաքարավազ լցնել, թողնել մոտ մեկ ժամ, իսկ հետո դնել կրակի վրա։ Եռալուց հետո եփել մոտ 5 րոպե։ Պահել սառնարանում։
Պատրաստեց Անի Գաբուզյանը