«Աննախադեպ է». Նիկոլ Փաշինյանը՝ 2023 թվականի բյուջեի նախագծի մասին

Նիկոլ Փաշինյանը 2023 թվականի պետական բյուջեի նախագիծն աննախադեպ է համարում և այս մասին նա բարձրաձայնեց ԱԺ ամբիոնից։

Ըստ Նիկոլ Փաշինյանի, 2023 թվականի պետական բյուջեի հարկային եկամուտների մասը պլանավորում են 2 տրիլիոն, 204 մլրդ դրամ, որը 2018 թվականի ցուցանիշից ավելին է 946 մլրդ դրամով կամ 75,1 տոկոսով։

«Ուզում եմ այս փաստն ընդգծենք՝ 4,5 տարի անց անցած լինելով պատերազմի և քովիդի մեջ՝ առաջարկում ենք բյուջե, որը 2018 թվականի բյուջեից ավելի է 75 տոկոսով։

Ընդ որում, պաշտպանության ոլորտի ծախսերը նախատեսված են 509 մլրդ դրամ, աճը 2018 թվականի նկատմամբ՝ 113 տոկոս, այսինքն՝ կրկնապատիկից ավելի և 2022 թվականի նկատմամբ 47 տոկոս։ Այս թվերի հետևում գոյություն ունեցող բովանդակությունը նույնքան կարևոր է, և ուզում եմ ուրախությամբ ընդգծել, որ 2022 թվականին մեկնարկում է կամավոր ատեստավորման միջոցով զինծառայողների աշխատավարձերի առնվազն կրկնապատկում»,- իր ելույթում նշեց Նիկոլ Փաշինյանը։

Կարդացեք նաև

Ըստ նրա, սրանով օրվա իշխանությունն անցում է կատարելու պրոֆեսիոնալ բանակի և այս համատեքստում ընդգծեց այն բարեփոխումները, որոնք իրականացնում են ռազմական կրթության ոլորտում։

«Մեր այն երիտասարդները, որոնք կընտրեն ռազմական մասնագիտությունը և ավարտելով ռազմաուսումնական հաստատությունն ու ստանալով նշանակում, այդ պահին նրանց կտրվի բնակարան, որը կլինի նրանց սեփականությունը, բայց օտարելու ամբողջական իրավունք նրանք կստանան ծառայության պայմանագրի ժամկետն ավարտելուց հետո։ Իհարկե, սա երևացողն կողմն է, և պետք է ընդգծել, որ այո, այդ թվում մեր անվտանգային կարիքները բարելավելու հետ կապված մենք լուրջ խնդիրներ ունենք լուծելու»,- հավելեց Նիկոլ Փաշինյանը։

Նա իր խոսքում նաև ընդգծեց, որ որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ Հայաստանում շարունակում է  մեծ թվով ստվերային տնտեսություն լինել, իսկ թոշակառուներն էլ անկախիկ առևտրով իրենց օգնում են եկամուտներ գեներացնել, որպեսզի վերջիններիս թոշակները բարձրացնեն։

Այս ամենը Նիկոլ Փաշինյանը համարեց կարևորագույն բարեփոխումներից մեկը, որն իրականացնում են։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս