«Անվտանգությունն այն ոլորտը չէ, որ սխալներ թույլ տալու ճոխությունը մեզ թույլ տանք». Իվետա Տոնոյան

«Բանակի ռեֆորմացիա. չհաշվարկված գաղափարներ» թեմայով այսօրվա քննարկման ժամանակ անդրադառնալով իշխանությունների՝ պահեստազորայինների եռամսյա վարժական հավաքները 25 օր դարձնելու նոր որոշմանը, ԱԺ նախկին պատգամավոր Իվետա Տոնոյանը նշեց, որ ինչպես իշխանությունների այլ նախաձեռնությունների դեպքում, այս անգամ ևս, հասարակությունը բախվել է պոստֆակտում իրողության հետ:

«Առաջին անգամը չէ, որ գործող իշխանությունները կարևորագույն ոլորտներում արմատական միջմատությունների վերաբերյալ նախաձեռնությունների մասին հայտարարում են հանպատրաստից. այս նախագիծը մեկ վառ օրինակ է, բուհերի միավորման նախագիծը կարող ենք մատնանշել։ Սակայն անվտանգությունն այն ոլորտը չէ, որ մասնավորապես այս պայթյունավտանգ իրավիճակում, նմանատիպ հարցերում մենք սխալներ թույլ տալու ճոխություն կարող ենք մեզ թույլ տալ»,- ասաց նա:

Տեսանյութեր

Լրահոս