
Մակրոնը կոչ է անում ԱՄՆ-ին՝ նստել Ուկրաինայի ճգնաժամի լուծման վերաբերյալ բանակցությունների սեղանի շուրջ

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն անհրաժեշտ է համարում, որպեսզի ԱՄՆ-ը բանակցությունների սեղանի շուրջ նստի Ուկրաինայի կարգավորման գործընթացի առաջխաղացման համար: «Մեզ անհրաժեշտ է, որպեսզի Միացյալ Նահանգները բանակցությունների սեղանի շուրջ նստի Ուկրաինայում խաղաղ գործընթացի առաջխաղացման համար»,- Point հրատարակությունը մեջբերում է Մակրոնին, որը լրագրողների հետ խոսել է Վատիկան կատարած իր այցից հետո:
Ֆրանսիայի ղեկավարը նշել է, որ Հռոմի պապը եւ ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը վստահական հարաբերություններ ունեն: «Պապը կարող է ազդել նրա վրա, որպեսզի ԱՄՆ-ը վերսկսի մասնակցությունը Հայիթիում եւ Ուկրաինայում ճգնաժամերի լուծման գործում»,-հավելել է Մակրոնը: Ֆրանսիայի նախագահը նաեւ Հռոմի պապին խնդրել է՝ զանգահարել Ռուսաստանի եւ Միացյալ Նահանգների ղեկավարներ Վլադիմիր Պուտինին եւ Ջո Բայենին՝ Ուկրաինայի ճգնաժամը կարգավորելու համար: Հռոմի Ֆրանցիսկոս պապը Մակրոնին հոկտեմբերի 24-ին ընդունել է Վատիկանում: Հաղորդվել է, որ քահանայապետի եւ ֆրանսիական պետության ղեկավարի միջեւ հանդիպումը տեւել է 55 րոպե, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: