Սուրեն Պապիկյանն ու Փաշինյան Նիկոլը խաբում են. Գեղամ Մանուկյան
«Սիրելի՛ ժողովուրդ, ձեզ խաբում են, Սուրեն Պապիկյանն ու Փաշինյան Նիկոլը խաբում են, սուտ է՝ ոչ մի փոփոխություն չկա, ՀՀ որևէ օրենք չկա, որ եռամսյա հավաք պետք է լինի: Ինչպես որևէ օրենքով չի, որ որոշվել է եռամսյա հավաք, այդպես էլ՝ որևէ օրենսդրական փոփոխությունով չի, որ որոշվելու է 25-օրյա հավաք»,- «Բանակի ռեֆորմացիա. չհաշվարկված գաղափարներ» թեմայով քննարկման ժամանակ անդրադառնալով իշխանությունների՝ պահեստազորայինների եռամսյա վարժական հավաքների օրերը կրճատելու նոր նախաձեռնությանը՝ նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը:
Պատգամավորը նկատեց, որ նույնկերպ որևէ մեկն օրենսդրական փոփոխությամբ չի որոշել, որ 2 ամիս ուսումնական ծառայությունից հետո նորակոչիկը պետք է մարտական հերթապահություն իրականացնի, ինչն արվում է այժմ:
«Տարիներ առաջ 6 ամիս ուսումնական պատրաստությունից հետո էին մարտական հերթապահություն իրականացնում: Դրա մասին Պապիկյան Սուրենը չի խոսել նիստին, որովհետև ձեզ ամեն օր խաբում են»,- մանրամասնեց Գեղամ Մանուկյանը:
Մանրամասները՝ տեսանյութում