«Կյանքում չինքնահաստատված կամ արժեքային հիմքը պարբերաբար փոփոխող անձի կողմից ինքնավստահ կեցվածքով քաղաքականությամբ զբաղվելը պատժվում է հարկադիր դաստիարակությամբ»

Տարոն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Օգտվելով առիթից, որ ազգովի հիմա էլ քրեական իրավունքի մասնագետ ենք դարձել՝ կարելի է մի քանի նոր ու օգտակար հանցակազմեր էլ ավելացնել Քրեական օրենսգրքում․

1. Ակնհայտ տգիտության կամ հոգեկան հիվանդության հիմքերի առկայության պայմաններում այլ մարդու, մարդկանց խմբի հետ առնչվող որոշումներ ընդունելը, քաղաքականությամբ զբաղվելը կամ պետական պաշտոնատար անձ դառնալը պատժվում է հարկադիր ուսուցմամբ կամ հարկադիր բուժմամբ։

2. Ժամանակն անփութորեն օգտագործելը, կամ օգտագործման չարաշահումը, կամ օգտագործման իմիտացիան այն պարագայում, երբ դրա արդյունավետ օգտագործելուց կախված է հանրային ու պետական շահի սպասարկումը, պատժվում է ազատազրկմամբ «սպասենք-տեսնենք» ժամկետով։

3․ Կյանքում չինքնահաստատված կամ արժեքային հիմքը պարբերաբար փոփոխող անձի կողմից ինքնավստահ կեցվածքով քաղաքականությամբ զբաղվելը պատժվում է հարկադիր դաստիարակությամբ Վանաձորի 3-րդ մաս, Ցալկուտ, Ժունգլիներ կամ Դիմաց թաղամասերում»։

Տեսանյութեր

Լրահոս