Հայաստան տեղափոխված ՏՏ ոլորտի մասնագիտական ներուժը ճիշտ օգտագործելը երկրի համար նպաստաբեր կլինի։ Այս մասին Գլոբալ նորարարական ֆորումի շրջանակներում լրագրողների հետ զրույցում նշեց Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) հիմնադիր տնօրեն Արմեն Օրուջյանը։
«Արցախում ժողովուրդն ընդդիմանում է ստեղծված իրավիճակի և օրեցօր վատթարացող պայմանների համար։ Կարևորն այն է, թե այդ հանրահավաքի ժամանակ տարբեր հարցերի վերաբերյալ ինչ տեսակետներ կներկայացվեն, ինչ-որ լուծումներ առաջարկո՞ւմ են, թե՞ չէ»։
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը նոր նախագիծ է մշակել, որով առաջարկում է հետ վերադարձնել ՏՏ ոլորտի ընկերությունների՝ սեպտեմբերից մինչև դեկտեմբեր ամիսների եկամտային հարկը:
Մարտահրավերներով ու դժվարություններով լի այս ժամանակներում մեր պետությունն ամենատարբեր ոլորտներում որակյալ մասնագետների, ինչպես նաև պատրաստված, կրթված և պատասխանատու անհատների, կրթված հասարակության կարիք ունի: Ուսուցի՛չն է, որ իր էությամբ և աշխատանքով կանգնած է նման մասնագետների և անհատների, նման հասարակության կրթության և դաստիարակության ակունքում։
Ադրբեջանական վերջին ագրեսիայի հետևանքով Հայաստանի որոշ հատվածներում որոշակի խնդիրներ են առաջացել գյուղատնտեսության, զբոսաշրջության ոլորտներում, կառավարությունը ուսումնասիրություններ է կատարում՝ հասկանալու, թե ինչ ծրագրեր պետք է ներդրվեն այդ համայնքներում տնտեսական կյանքը վերաակտիվացնելու համար:
Ջերմուկի հյուրանոցները վերսկսում են աշխատանքները: Այս մասին հայտնել է Ջերմուկի զբոսաշրջության զարգացման կենտրոնը:
Ի դեպ, որպես դեկան ես հրաժարվել եմ ստորագրել Տարոն Մանուկյանի ԵՊՀ-ից հեռացման հրամանի տակ այդպիսով ևս մեկ անգամ հայտնելով իմ անհամաձայնությունը:
Ռուսաստանը չի գնա ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով գերագույն կոմիսարի վարչության (ՄԻԳԿՎ) հետ շփումների չեղարկման, բայց հետագա աշխատանքում հաշվի է առնելու վարչության զեկույցի գնահատականները, որոնց հետ Մոսկվան համաձայն չէ:
Եվրամիությունը Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ, այդ թվում՝ գազային պամանագրի չեղարկում կամ սառեցում չի դիտարկում, երեկ Եվրախորհրդարանում հայտարարեց կառույցի փոխնախագահ, Արտաքին հարաբերությունների գծով բարձրագույն հանձնակատար Ժոզեպ Բորելը։ Ընդ որում, ըստ «Ազատության»՝ այդ հայտարարությունից առաջ եվրոպացի բարձրաստիճան դիվանագետը փաստեց, որ Ադրբեջանը հարձակվել է Հայաստանի վրա և օկուպացրել որոշ տարածքներ։
Երևանի և Տավուշի որոշ դպրոցներում կանցկացվեն արհեստական բանականության շուրջ համալսարանական կուրսեր։
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը մանրամասներ է ներկայացրել Ամերիկայի Միացյալ Նահանգներ կատարած այցի վերաբերյալ:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը ռազմագերիների մասով իրականացվող գործառույթ կամ մանդատ չունի:
Հայաստանի կառավարությունը հավատարիմ է մնում բոլոր գործընկերների հետ նորարարությունը խթանելու գործին։
sisumasis տելեգրամյան ալիքը հրապարակել է ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության նախկին դեսպան Վլադիմիր Ստուպիշինի խոսքերը, որում նախկին դեսպանը քարը քարին չի թողել Ղարաբաղյան կոնֆլիկտի վերաբերյալ ՄԱԿ-ի 4 բանաձևերի վերաբերյալ այն առասպելից, որը, ըստ ալիքի, Ալիևն ու բոլոր ադրբեջանցիներն ամեն գիշեր դնում են իրենց բարձի տակ ու քնում:
Բարձր տեխնոլոգիական ոլորտի մասնակցությունը Հայաստանի տնտեսության մեջ ՀՆԱ-ի մոտ 5 տոկոսի չափով է, ոլորտն ամեն տարի աճում է, և ակնկալվում է, որ այս տարի այն էլ ավելի կմեծացնի իր կշիռը ՀՆԱ-ի մեջ:
Ճապոնիայի հետ, որը հստակ անբարյացակամ դիրք է գրավում, հարաբերությունների, այդ թվում հաշտության շուրջ համապարփակ համաձայնագրի քննարկում հնարավոր չէ:
Առնվազն 530 մարդ վնասվածքներ են ստացել 5,4 մագնիտուդով երկրաշարժի հետեւանքով, որը հոկտեմբերի 5-ի առավոտյան տեղի է ունեցել Իրանի հյուսիսային Խոյ քաղաքում:
Ծաղկաձորում ընթացող ChessMood երկրորդ միջազգային մրցաշարում կայացել են 5-րդ տուրի պարտիաները:
Էդմոն Մարուքյանը twitter-ի իր միկրոբլոգում անդրադարձել է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու հեռանկարին։
Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց Ազգային ժողովի պատգամավորներ Բաբկեն Թունյանի և Հովիկ Աղազարյանի հեղինակած նախագիծը։
COVID-19 համավարակը ամբողջ աշխարհում ավելի ընդգծեց առողջապահական համակարգերի կարևորությունը. Պետք է այս հնարավորությունից օգտվել և բարելավել իրավիճակը՝ հետագա մարտահրավերներին պատրաստ լինելու համար:
Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը կարևորում է պատերազմական գործողությունների հետևանքով տեղահանված և իրենց բնականոն կյանքից զրկված քաղաքացիներին բժշկական աջակցության տրամադրումը:
Արդարադատության նախարարի պարտականությունները կատարող Գրիգոր Մինասյանն այցելել է Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն՝ աշխատակիցներին ներկայացնելու ծառայության նոր մոդելը, որը միտված է բարձրացնել աշխատակիցների աշխատանքի արդյունավետությունը:
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը Ուսուցչի տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել:
Քանի որ հավաստի աղբյուրը արդեն երկու օր է` բաց տեքստով գուժում է ապագա աղետը, ապա սուր խնդիր է առաջանում` նույնքան բաց ներկայացնելու իրավիճակը։
ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը հայտնում է, որ հոտկեմբերի 5-ի դրությամբ ադրբեջանական վերջին ռազմական ագրեսիայի հետևանքով վիրավորում ստացած զինծառայողներից 61-ն ավարտել է բուժումն ու դուրս գրվել հոսպիտալներից, 40-ը՝ բուժումն ավարտել է և գտնվում է վերականգնողական արձակուրդում:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչները դատապարտում են պատերազմական իրավիճակներում բուժաշխատողների և շտապօգնության մեքենաների թիրախավորման դեպքերը:
Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայում կայացան խմբային փուլի հերթական տուրի հանդիպումները:
Աշխարհահռչակ հայ գործարար, FAST-ի համահիմնադիր, Moderna-ի համահիմնադիր Նուբար Աֆեյանը կարևորում է Հայաստանում արհեստական բանականության զարգացումը:
Աշխարհի տարբեր երկրներից ժամանած ավելի քան 500 պատվիրակներ հոկտեմբերի 5-ին Երևանում մեկնարկած արագ արձագանքման բժշկական թիմերի 5-րդ գլոբալ հանդիպման ընթացքում կմեկտեղեն ջանքերը ճգնաժամերին, այդ թվում նաև՝ բնական աղետներին, հիվանդությունների բռնկումներին և հակամարտություններին ավելի արագ և արդյունավետ արձագանքելու համար: