
Ռուսաստանը չի գնա ՄԱԿ-ի ՄԻԳԿՎ-ի հետ շփումների չեղարկման. ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանը չի գնա ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով գերագույն կոմիսարի վարչության (ՄԻԳԿՎ) հետ շփումների չեղարկման, բայց հետագա աշխատանքում հաշվի է առնելու վարչության զեկույցի գնահատականները, որոնց հետ Մոսկվան համաձայն չէ:
Այդ մասին հոկտեմբերի 5-ին մամուլի ասուլիսում հայտարարել է ՌԴ ԱԳՆ-ի փոխղեկավար Սերգեյ Վերշինինը: «Մենք, բնականաբար, չենք կարող ընդունել այդ գնահատականները, համաձայնել դրանց հետ,-ասել է նա՝ մեկնաբանելով ՄԻԳԿՎ-ի 34-րդ զեկույցը Ուկրաինայում 2022 թվականի փետրվարի 1-ից մինչեւ հուլիսի 31-ն ընկած ժամանակաշրջանում մարդու իրավունքների հետ կապված իրադրության շուրջ:
-Եվ մենք, բնականաբար, դա հաշվի ենք առնում հումանիտար կազմակերպությունների, այս դեպքում (ՄԱԿ-ի) մարդու իրավունքների հարցերով գերագույն կոմիսարի վարչության հետ, մեր համագործակցության ժամանակ: Մենք, բնականաբար, չենք գնա կապերի խզման, մենք կարիք ունենք նման շփումների իրականացման, որպեսզի տեղեկություն տանք: Բայց դրա հետ միասին հասկանալի է, որ մենք դա հաշվի ենք առնելու եւ պետք է հաշվի առնենք մեր աշխատանքում»: ՌԴ-ն կարող է երաշխավորել ՄԱԿ-ի մասնագետների անվտանգությունը Ելենովկայում ուկրաինացի ռազմագերիների գնդակոծությունները հետաքննելիս, հաղորդել է ՏԱՍՍ-ը: