Բաժիններ՝

5,4 մագնիտուդով երկրաշարժ Է տեղի ունեցել Իրանում. տուժածների թիվը գերազանցել Է 500-ը

Առնվազն 530 մարդ վնասվածքներ են ստացել 5,4 մագնիտուդով երկրաշարժի հետեւանքով, որը հոկտեմբերի 5-ի առավոտյան տեղի է ունեցել Իրանի հյուսիսային Խոյ քաղաքում: Այդ մասին հաղորդել է Tasnim իրանական գործակալությունը՝ վկայակոչելով տեղական իշխանություններին:

Նրանց տվյալներով՝ տուժածների թիվը կարող է առաջիկայում աճել: Քաղաքի փրկարար ծառայության ղեկավարի կարծիքով, բազմաթիվ բնակիչներ տարբեր վնասվածքներ են ստացել այն բանի հետեւանքով, որ իրենց տները լքել են անմիջապես ստորգետնյա ցնցումների ժամանակ:

Հոկտեմբերի 5-ին ավելի վաղ Young Journalists Club գործակալությունը տեղեկացրել է, որ երկրաշարժի հետեւանքով տուժել է 390 մարդ, նրանցից 135-ը հոսպիտալացվել են ձեռքերի եւ ոտքերի կոտրվածքներով, ինչպես նաեւ գլխի վնասվածքներով: Քաղաքում շուրջ 25 տուն ավերվել են կամ կիսով չափ, կամ ամբողջովին: Իրանի Ազգային սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով, ստորգետնյա ցնցումները գրանցվել են Խոյ քաղաքի մերձակայքում: էպիկենտրոնը գտնվում Է 10 կիլոմետր խորության վրա, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս