Սեպտեմբերի 27-ին Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի՝ լիազորությունները կասեցված դատավոր Բորիս Բախշիյանն արդարացվեց: Դատավոր Լուսինե Սեփխանյանը հրապարակեց վճիռը՝ արդարացնելով Բախշիյանին, ճանաչելով և հռչակելով դատավորի անմեղությունը։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Եվրոպային անհրաժեշտ Է ենթակառուցվածքի հանգուցային օբյեկտների պաշտպանության ընդհանուր ռազմավարություն՝ վերջերս «Հյուսիսային հոսք» եւ «Հյուսիսային հոսք-2» գազատարների ահաբեկչությունների ֆոնին։
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով Կարեն Գրիգորյանը նշանակվել է Արաբական Միացյալ Էմիրություններում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ նախագահի պաշտոնական կայքը։
Վերադարձված ռազմագերիների մասնակցությամբ դեռևս ընթացքում են գտնվում հարցաքննությունները, ուստի` 2022 թվականի հոկտեմբերի 5-ի դրությամբ քրեական վարույթն իրականացնող մարմինը Քննչական կոմիտեի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Վարդան Թադևոսյանին օբյեկտիվորեն չէր կարող տրամադրել տեղեկատվություն` դեռևս չավարտված քննչական գործողության արդյունքների վերաբերյալ։
Արևմուտքը հարց լուծո՞ղ է, թող ԵՄ անդամ Կիպրոսի տարածքի 38 տոկոսն ազատի թուրքական օկուպացիայից։
168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ անդամ Արթուր Խաչատրյանը, անդրադառնալով Պրահայում կայացած քառակողմ հանդիպման ընթացքում արված արձանագրումներին, նշեց՝ Փաշինյանը համաձայնելով հղում անել Ալմա Աթայի հռչակագրին, փորձել է, իր պատկերացմամբ, Արցախից իր հրաժարումը հիմնավորել, ինչը իրականում խայտառակություն է։
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է «Le Figaro Magazin» պարբերականի փոխտնօրեն Ժան-Քրիստոֆ Բյուիսոնին: Հանդիպմանը ներկա է եղել նաև ֆրանսիացի ճանապարհորդ, լրագրող, գրող Սիլվեն Տեսսոնը:
Հոկտեմբերի 6-ին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ ծակած-կտրած, թափանցող վերքերով բուժօգնության է տեղափոխվել մայրաքաղաքի բնակիչ 30-ամյա երիտասարդ: Ըստ բժշկի տեղեկանքի՝ նա ի վիճակի չէ բացատրություն տալու:
Նիկոլ Փաշինյանի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ հոկտեմբերի 6-ին Պրահայում կայացած քառակողմ հանդիպումից հետո ընդունվեց հայտարարություն: «Արմենպրես»-ի հետ հարցազրույցում ՀՀ արտաքին գործերի նախարարության խոսնակ Վահան Հունանյանը պարզաբանեց հայտարարության հետ կապված մի քանի հարց:
Հայաստանում արհեստական բանականությունը զարգացման սաղմնային փուլում է։
Նախագահը շրջել է դահլիճով և հետևել առաջատարների խաղերին։
Իսկ պատերազմի ընթացքում ՀՀ տարբեր հատվածներում նման դեպքեր եղել են, մասնավորապես, այդ օրերին մամուլում տեղեկություններ շրջանառվեցին Տավուշում պայմանագրայինների ճանապարհը հարազատների կողմից փակելու դեպքերի մասին, որպեսզի չգնան Արցախ:
Խորհուրդ քահանայից – ինչ է աղանդը։
Վրաստանը միշտ պատրաստ է հարթակ տրամադրել իր հարավային հարևաններին հանգիստ և խաղաղ երկխոսություն վարելու, տարածաշրջանում խաղաղություն հաստատելու համար։ Այս մասին հայտնել է Վրաստանի արտգործնախարար Իլյա Դարչիաշվիլին:
Հեռանկարային զեկույց ականավոր գիտնական ու ձեռնարկատեր Նուբար Աֆեյանի կողմից, հարց ու պատասխան արհեստական բանականությամբ աշխատող Մորֆեուս ռոբոտի հետ, պանելային քննարկումներ ու ֆիշբոլ սեսիա՝ նվիրված հասարակական կյանքի կարևոր ոլորտներում սպասվելիք փոփոխություններին. Գլոբալ ինովացիոն ֆորումի (GIF22)-ի առաջին օրը լի էր տպավորիչ ելույթներով:
Հայկական արմատներով ռուս թենիսի Կարեն Խաչանովը դուրս մնաց Աստանայի Մաստերս մրցաշարի հետագա պայքարից` զիջելով Նովակ Ջոկովիչին:
168.am-ի հետ զրույցում Կուտականի վարչական ղեկավար Մակիչ Թովմասյանն էլ ասաց, որ տվյալ պահին գյուղում իրավիճակը հանգիստ է։
«Լավագույն ասպիրանտ»` 1-ին և 2-րդ կարգի մրցանակների համար նախատեսված է համապատասխանաբար 1000 և 750 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ, յուրաքանչյուր կարգում՝ 6 մրցանակակիր:
«Պահանջում են ավելի շատ, որպեսզի դիմացինը գնա զիջումների և այդ զիջումներով հասնի մի այնպիսի կետի, որն արդեն պահանջողին կբավարարի։ Հիմա եթե 29.800 քկմ ամբողջովին ու առանց «անկլավների» մնա, քանի որ Ադրբեջանի կողմից ներկայացվող քարտեզները կեղծ են, և դրանք որևէ մեկի կողմից չեն վավերացվել, ապա գուցե այստեղ գնան այդ խաղաղությանը»,- հավելեց նա։
Պատմական պահը բաց ենք թողել (թեպետ՝ ոչ անդարձ). բայց նույնիսկ այս դեպքում, ազգային ինքնորոշման իրավունքը ոչ թե պահանջ է այլ երկրներից, այլ զգալի փոխզիջում, քանզի մեզ պատկանող տարածքի ճակատագիրը կախվածության մեջ ենք դնում հանրաքվեից:
ԱԺ-ն ընտրեց ոչ միայն ԿԸՀ նախագահին, այլև ԿԸՀ 6 անդամներին։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամներ ընտրվեցին Աննա Գրիգորյանը, Ժիրայր Կարապետյանը, Նունե Հովհաննիսյանը, Սիլվա Մարկոսյանը, Արմեն Սմբատյանը և Արուսյակ Տերչանյանը։
Ռուսաստանի հարավի եւ կենտրոնական մասի 11 օդանավակայաններում մինչեւ հոկտեմբերի 16-ը երկարացվել Է թռիչքներ կատարելու սահմանափակումների ռեժիմը: Այդ մասին հաղորդել Է «Ռոսավիացիա»-ն:
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է համայնքապետարանի մամուլի քարտուղար Հասմիկ Գոզալյանը։
Բացի այդ, Էրդողանը թույլ է տվել Հյուսիսային Կիպրոսում նոր ռազմաբազա ստեղծել։ Միաժամանակ նախագահը հիշեցրել է, որ Թուրքիայի ռազմաօդային ուժերի ինքնաթիռներն ունակ են արագ հասնել Կիպրոս։
Համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրով՝ կառավարություն-համայնք համագործակցության արդյունքում, Աշոցքում ընթացքի մեջ են մի շարք օբյեկտների վերանորոգման և վերակառուցման աշխատանքները։
Նա ընդգծել է, որ Միացյալ Նահանգները լիարժեքորեն աջակցում է ԵԱՀԿ դերի մեծացմանը՝ վստահության մթնոլորտի ձևավորման և հակամարտությունների կանխարգելման գործիքակազմի հարցում, այդ թվում և Փաստերի որոնման առաքելության հիմնումը, որի հարցով դիմել է Հայաստանը։
Սահմանադրագետի գնահատմամբ՝ միջազգային իրավունք, որպես այդպիսին, գոյություն չունի, և ՄԱԿ-ի կանոնադրությանը հավատարիմ լինելը ոչինչ չարժե, որովհետև այսօր միջազգային իրավունքը փոխարինված է գերտերությունների կողմից սահմանված կանոններով:
Միևնույն ժամանակ, անընդունելի է այն հանգամանքը, որ Ադրբեջանը, իբրև ճանաչելով Հայաստանի տարածքային ամբողջականությունը, շարունակում է իր վերահսկողության ներքո պահել Հայաստանի տարածքի որոշ հատվածը, ինչը փաստացի իմիտացիայի արձանագրում է։
«Կառավարությունն այժմ անում է ամեն բան, որպեսզի Հայաստանի օլիմպիական հավաքականը Փարիզում փառահեղ ելույթներ ունենա և բարձր պահի Հայաստանի մարզական պատիվը»,- ասում է ԿԳՄՍ նախարարի տեղակալը:
Անկախ Պետությունների Համագործակցության ներսում հակամարտությունների լուծման միջոցներ է անհրաժեշտ մշակել: