«Սխալ հաշվարկ է կարծել, թե ԵՄ դիտորդների տեղակայումը օգտակար կլինի Հայաստանի համար». Էդուարդ Շարմազանով

Էդուարդ Շարմազանովը տելեգրամի իր ալիքում գրում է․ «Ճաղատը դեղ ունենար, իր գլխին կքսեր։

Սխալ հաշվարկ է կարծել, թե ԵՄ դիտորդների տեղակայումը օգտակար կլինի Հայաստանի համար։

Այդ քայլով Փաշինյանն իրականացնում է հերթական կոպիտ սխալը՝ ևս մեկ սեպ խրելով հայ-ռուսական դաշինքի միջև։

Պատրանք է կարծել, թե Ռուսաստանը Հարավային Կովկասից գնալու է։

Իմ շփումները ցույց տվեցին՝ Ռուսաստանը դեռ շատ երկար է մտադիր մնալ գլխավոր խաղացողը Հարավային Կովկատում։

Իսկ Նիկոլի աշխարհաքաղաքական շրջադարձը դեպի ԵՄ ու ՆԱՏՕ որևէ կիրառական դրական արդյունք չի տալու։

Կլինեն ականջահաճո «հայտարարություն-կտեր» միայն, ինչպես 100 տարի առաջ։

Եվ երեկ, և այսօր, և վաղը հայ-ռուսական պետական շահերի համադրմամբ իրական դաշինքն այլընտրանք չունի։

Այլընտրանքը՝ Արևմուտքի «գիրկը թռնե՞լն է …

«Թռնողները» նոր տարածքներ և պետականություն են կորցնում։

Կամ, որ շատ ավելի վատ՝ թուրք-ադրբեջանական խամաճիկ դառնա՞լն է։

Արևմուտքը հարց լուծո՞ղ է, թող ԵՄ անդամ Կիպրոսի տարածքի 38 տոկոսն ազատի թուրքական օկուպացիայից։

Թե բա՝ Արևմուտքը կստիպի Ադրբեջանին դուրս գալ Հայաստանից։

Ինչպես ասում են՝ ճաղատը դեղ ունենար,իր գլխին կքսեր»։

Տեսանյութեր

Լրահոս