Բաժիններ՝

Օլիմպիական խաղերին ընդառաջ մարզիկներին, մարզիչներին, բժիշկներին ու մերսողներին սպորտային նպաստ է հատկացվում

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն սպորտի ոլորտի պետական աջակցության ծրագրերով իրականացվող միջոցառումներից առանձնակի կարևորում է Փարիզի 2024 թվականի Օլիմպիական խաղերին նախապատրաստական աշխատանքները:

Այս մասին գրում է ԿԳՄՍ-ն: Այդ շրջանակում վարկանիշային մրցաշարերին մասնակցելու նպատակով օլիմպիական խաղերի, աշխարհի և Եվրոպայի առաջնությունների հաղթողները, մրցանակակիրները, ինչպես նաև օլիմպիական խաղերում, աշխարհի առաջնություններում 4-8-րդ տեղը գրաված մարզիկները և Օլիմպիական խաղերի ծրագրում ընդգրկված մարզաձևերի Հայաստանի հավաքական թիմերի մարզիչները, բժիշկներն ու մերսողները Կառավարության ծրագրով սպորտային նպաստ են ստանում:

 

«2 տարուց էլ քիչ է մնացել Փարիզի 2024 թվականի Օլիմպիական խաղերի մեկնարկին: Կառավարության որոշմամբ՝ ֆինանսական աջակցություն են ստանում ինչպես մարզիկներն ու մարզիչները, այնպես էլ հավաքական թիմի մյուս անդամները՝ բժիշկներ, մերսողներ»,- նշում է նախարարի տեղակալը` ավելացնելով, որ նախապատրաստական մրցումներին երբեք նման պետական մոտեցում չէր ցուցաբերվել:

«Կառավարությունն այժմ անում է ամեն բան, որպեսզի Հայաստանի օլիմպիական հավաքականը Փարիզում փառահեղ ելույթներ ունենա և բարձր պահի Հայաստանի մարզական պատիվը»,- ասում է ԿԳՄՍ նախարարի տեղակալը:

Սպորտային նպաստի տրամադրման ծրագիրը շարունակվելու է մինչև 2024 թվականի Փարիզի Օլիմպիական խաղերի ավարտը՝ հիմք ընդունելով «Փարիզ-2024» 33-րդ ամառային Օլիմպիական խաղերին Հայաստանի հավաքականների նախապատրաստությունը՝ ֆեդերացիաների 2022, 2023 թվականների օրացուցային պլաններով նախատեսված աշխարհի, Եվրոպայի առաջնություններին և 2023, 2024 թվականների վարկանիշային մրցաշարերին Հայաստանի հավաքականների մասնակցություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս