«2018–ից արդեն սկսեցի հասկանալ, թե ինչ արհավիրքներից էր Սերժը կարում մեզ փրկել, իր ուժերի ներածի չափով ու էն պոտենցիալով, որը էս հասարակությունը իրան տալիս էր»․ Մանուչարյան
Մարինե Մանուչարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «2004 թվականից սկսել եմ հետևել քաղաքական գործընթացներին, ընդդիմադիր եմ եղել, բայց 2016–ին հասկացել եմ, թե ինչ մահացու մարտահրավերների դեմա Հայաստանը պայքարում, իսկ 2018–ից արդեն սկսեցի հասկանալ, թե ինչ արհավիրքներից էր Սերժը կարում մեզ փրկել, իր ուժերի ներածի չափով ու էն պոտենցիալով, որը էս հասարակությունը իրան տալիս էր:
Համաձայնվեք, առաջին իսկ հնարավորության դեպքում պետությունից գողանալու հնարավորությունը երբեք բաց չթողող հասարակության հետ, կոմֆորմիզմի մեջ թաղված դիվանագիտական կորպուսի հետ (չասեք, թող լավ կադրեր ապահովեր, ինչ էլ տայիք մեկա միջակություն էր լինելու, հատուկենտ բացառություններով, էս հեղաշրջումն էլ դրա վառ ապացույց) հասնել էնպիսի զենքի կուտակման, որ մինչև էսօր դեռ ձգում ենք ու քաղաքական լուրջ գործոն լինել, դա ուղղակի շշմելու բանա:
Ինչպես ասումա Տիգրան Ալեքսանյանը` «ուզում եք հետս կռվեք, ջղայնիկ կամ հռհռ դրեք», մեկա ես սրանում վստահ եմ: Աստված տա պլստանք, բայց ինչ-որ բան ինձ հուշումա, որ դեռ երանի ենք տալու էդ տարիներին»: