Բաժիններ՝

Երեկ Վարդենիսում հրաժեշտ են տվել ավագ լեյտենանտ, եռօրյա պատերազմի զոհ 24–ամյա Հայկ Գասպարյանին

Երեկ Վարդենիսում հրաժեշտ տվեցինք Երևանի պետ համալսարանի ռադիոֆիզիկայի ֆակուլտետի գերազանցությամբ շրջանավարտ, ավագ լեյտենանտ, եռօրյա պատերազմի 135-ից ավել զոհերից մեկին՝ 44-օրյա պատերազմին, ամենածանր հատվածներում սկզբից մինչև վերջին օրը մարտնչած, 24–ամյա Հայկ Գասպարյանին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է Ալբերտ Բաղդասարյանը։

«Առողջ մտածողության տեր, ռազմաքաղաքական անցքերը իրական ընկալող ու ճիշտ եզրահանգումների ունակ սպա։ Ինքնիշխան Հայաստանի գաղափարի նվիրյալ։

Փշրված երազանքներ, կոտրված սրտեր, անկատար տենչանքներ։ Հոգիներդ լույս դառնա, հայրենիքի համար բոլոր զոհվածներ»։

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930