ՈՄԱ-ն անցկացնում է ռազմական պատրաստության արագացված դասընթացներ
Սեպտեմբերի 14-ից մեկնարկել են «Ողջ մնալու արվեստ» (ՈՄԱ) ռազմահայրենասիրական հասարակական կազմակերպության՝ ռազմական պատրաստության արագացված դասընթացները, որպեսզի մասնակիցներն անհրաժեշտ պահին պատրաստված լինեն և արդյունավետորեն օգնեն մեր հայրենիքին: Դասընթացներն անվճար են և նախատեսված են 16-ից բարձր տարիքի անհատների համար։ Սեռային խտրականություն չկա։ Դասընթացի ընդհանուր տևողությունը 10 օր է։
Ծրագրում ներառված են հետևյալ առարկաները. Ֆիզիկակական-տակտիկական պատրաստություն, առաջին բուժօգնություն և կրկային պատրաստություն։ «Նրանք, ովքեր մտահոգված են մեր հայրենիքի, իրենց ընտանիքների, իրենց իսկ ճակատագրով և ցանկանում են պատրաստվել խաղաղության, կարող են ներկայանալ Նորք-Մարաշ, Արմենակյան 121/7 («Նաիրի» հյուրանոցի ետնաբակ) հասցեում գտնվող մեր կենտրոնակայան», – նշեց ՈՄԱ-ի՝ հանրային կապերի պատասխանատու Անգին Խաչատրյանը։
Գրանցվելու համար անհրաժեշտ է ներկայացնել անձը հաստատող փաստաթղթի պատճեն, ինչպես նաև՝ դասընթացի մեկնարկին ներկայանալ համապատասխան համազգեստով և կոշիկներով։