Այսօր տեղի կունենա սեպտեմբերի 14–ին Սյունիքում զոհված հրետանավոր Արման Ծատուրյանի հոգեհանգստի արարողությունը
Սեպտեմբերի 14-ին, Սյունիքի պաշտպանական մարտերի ժամանակ, անմահների բանակին միացավ հրետանավոր Արման Ծատուրյանը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է օգտատեր Հովհաննես Գյուրջյանը։
«Իր գործը անթերի անելու եւ ոսոխին խայտառակ փախուստի մատնելուց հետո մահը գտավ մեր Հայորդուն, զոհվելուց առաջ Արմանը հասցրեց վերջին արկը կրակել, ապահովելով մարտական ընկերների թիկունքը
Հավերժ Փառք քեզ եղբայրս
Արման Ծատուրյանի հոգեհանգիստը կլինի այս օր, սեպտեմբերի 17-ին («Լյուար» սգո սրահում ), իսկ վաղը՝ սեպտեմբերի 18-ին, հուղարկավորությունը կլինի ժամը 12:00–ին, նույն վայից՝ դեպի «Եռաբլուր» զինվորական պանթեոն
Հավերժ Փառք քեզ եղբայրս
Դու ծնվեցիր, ապրեցիր եւ զոհվեցիր որպես ՀԵՐՈՍ»,– գրում է նա։