Մեր երկրում ամենքին պետք է իր տեղը դնել, հակառակ դեպքում Աստված գիտի, թե էլ ինչ պատուհաս է սպասում մեզ․ Հրանտ Մելիք-Շահնազարյան

Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը  տելեգրամի իր ալիքում գրել է․ «Հայաստանի պատերազմ հաղթողները հայտնվել են փողոցում, իսկ փողոց պահողները` իշխանական կաբինետներում:

Երկուսն էլ իրենց տեղում չեն: Դրա համար էլ նրանք անընդհատ պարտվում են` ընդդիմությունը փողոցում, իսկ իշխանությունները պատերազմում:

Մեր երկրում ամենքին պետք է իր տեղը դնել: Ես ավելի քան վստահ եմ, որ շատ շուտով Քարվաճառ, Բերձոր ու Հադրութ վերադառնալու շատ իրական շանս ենք ստանալու: Այդ շանսը մսխելու ոչ մի իրավունք չունենք: Դրա համար անհրաժեշտ է մեր երկրում շատ արագ բոլորին իրենց տեղը դնել: Հակառակ դեպքում Աստված գիտի, թե էլ ինչ պատուհաս է սպասում մեզ»:

Տեսանյութեր

Լրահոս