Բաժիններ՝

Գանձակում կրակոցներ արձակած տղամարդը վնասազերծվել է․ հայտնաբերվել է ապօրինի զինամթերք

Սեպտեմբերի 20-ին ոստիկանության Գավառի բաժնում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Գանձակ բնակավայրում կրակոցներ են։ Բաժնի պետի գլխավորությամբ օպերատիվ խմբեր են մեկնել Գանձակ։ Երբ Հակոբ Պարոնյան փողոցում իրավապահները փորձել են վնասազերծել 41-ամյա զինված տղամարդուն, նա ինքնաձիգով կրակահերթ է արձակել օդ ու արագ մտել իր առանձնատան բակ։ Առանձնատունը շրջափակվել է։ 41-ամյա տղամարդը, անտեսելով ոստիկանության ծառայողների օրինական պահանջները, փորձել է առանձնատան պարսպի վրայով փախչել, սակայն բռնվել, ձերբակալվել և տեղափոխվել է բաժին:

Փաստի առթիվ տարածքային քննչական մարմնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակներում դեպքի վայրը զննվել է։

Իրավապահները հայտնաբերել են ինքնաձիգի պարկուճներ, գործարանային համարով «Կալաշնիկովի» ինքնաձիգ, «Մակարով» ատրճանակ՝ 2 պահունակով, «Պարաբելում» տեսակի ատրճանակ՝ 1 պահունակով, տարբեր տրամաչափի և հրազենների փամփուշտներ և այլն։ Ձերբակալված հայտնածով՝ զենք-զինամթերքն իրեն է, ձեռք է բերել 44-օրյա պատերազմի ժամանակ։ Նշանակվել են փորձաքննություններ։

Դեպքի հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս