Հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին:
Շլիցը մատնանշում է Կիեւին ավելի շատ զենք մատակարարելու՝ Վաշինգտոնի ցանկությունը, մինչդեռ, նրա խոսքով՝ Բեռլինը եւ Փարիզը հակված են դեպի դիվանագիտական լուծման որոնումը:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածի և վիրավորի ինքնությունը:
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:
Արտակ Ա.-ն մահացել է, իսկ մյուս մեքենայի 36-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Վրացական միջանցքով բեռնաշրջանառությունն աճել է 1 մլն տոննայով: Պաշտոնական տվյալներով՝ 2022 թվականի առաջին 6 ամսում տրանսպորտի ոլորտը փոխադրել է 20,4 մլն տոննա բեռ:
Նա ներկայացվել է վարույթն իրականացնող մարմին:
Օտտավայում գողացել են Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Ուինսթոն Չերչիլի ամենահայտնի լուսանկարներից մեկը։ Լուսանկարը հայտնի է նրանով, որ Չերչիլը պատկերված է առանց սիգարի։ Գողության մասին մանրամասներ հաղորդում է CTV-ի կանադական հրատարակությունը։
Ձուն պատառաքաղով խառնել կաթի հետ, ավելացնել աղ ու կանաչեղեն։
Ամերիկացի հետազոտողները ստեղծել են «խելացի» գործվածք, որը ճանաչում է մարդու գործողությունները։ Զարգացումը կօգնի բժշկության մեջ՝ ծանր վնասվածքներից հետո վերականգնմանը և շաքարախտի խոցերի կանխարգելմանը։
Դասական փրփրուն գինիները ստացվում են խաղողի առաջին խմորման արդյունքում: Պղպջակներն ածխածնի երկօքսիդ են՝ խառնված էթանոլի հետ, որն արտազատվում է երկրորդ խմորման ժամանակ՝ խմիչքը հերմետիկ շշերի մեջ շշալցնելուց հետո: Այս տեխնոլոգիայի շնորհիվ շամպայնի մեջ արտադրվում են օգտակար նյութեր, որոնք դրական են ազդում օրգանիզմի վրա։
Եվրոպական բժշկական կենտրոնի էնդոկրինոլոգ Անաս Ալֆարաձն ասել է, որ արյան մեջ շաքարի բարձրացմանը կարելի է հետևել առանց թեստեր անցնելու, եթե ուշադրություն դարձնեք արտասովոր ախտանիշերին։
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն իր հերթական հարցազրույցում անդրադարձել է Հայաստանի հետ, այսպես կոչված, նորմալացման գործընթացին և «Զանգեզուրի միջանցք» պրոյեկտին:
ՉԺՀ-ն օգոստոսի 23-ին հաջողությամբ իրականացրել է Չինաստանի գիտությունների ակադեմիայի Chuangxin-16 փորձարարական արբանյակի արձակումը:
Հայաստանում այս տարվա երկրորդ եռամսյակում 2021-ի նույն ժամանակահատվածի համեմատ նվազել են օգտատերերի վրա կիբեռգրոհները. բացառություն են միայն թաքնված կրիպտոմայներների գրոհները, որոնց ենթարկվել է օգտատերերի 0,94%-ը՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 0,73%-ի դիմաց։
Նա ներկայացվել է դատարան:
Թուրքիայի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանում տիրող իրավիճակը
Շիշ բռնողը White Shorja լողափում դիմավորում է ուղղաթիռով ժամանող հյուրերին
«ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանն այսօր դիմել է Սահմանադրական դատարան՝ վիճարկելով հանրային ծառայության առանձին տեսակների համար սահմանված՝ արհեստակցական միություններին և կրոնական կազմակերպություններին անդամակցության արգելքի սահմանադրականությունը»,- գրված է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան (ՄԻՊ) այսօր տարածած հաղորդագրության տեքստի առաջին պարբերության մեջ:
Ներեցեք, բայց ձեր տեսակետը զուրկ է ազգային արժանապատվությունից, ձեզ համար հայրենիքն անշարժ գույք է, որը մաս առ մաս հանձնելով կարելի է լավ ապրել։ Ցավոք, դուք մենակ չեք և ձեր նմանների քարոզչությունը հիմնականում հասել է նպատակին և դուք բոլորդ մտածում եք՝ քիչ մնաց։Հուսով եմ թույլ չենք տա։
Տնօրենների փոխանցմամբ՝ եղել է, որ դերձակ են կանչել դպրոց, շատ գեղեցիկ զգեստներ են կարել թե՛ տղաների, թե՛ աղջիկների համար, ու այն գործածել են մոտ 4 տարի, որովհետև ընթացքում հնարավոր է եղել նույն զգեստը ձևափոխել: Վճարել են ամենաշատը 13.000 դրամ: Իսկ հիմա, նրանց խոսքով, մի «սարաֆան»-ն արժե 24.000 դրամ, վերնաշապիկը՝ 10.000-12.000 դրամ: Տնօրենները ցավով նշեցին՝ ոչ միանման համազգեստի դեպքում երեխաները մրցակցում են շորերով, ոչ թե գիտելիքով:
Ուկրաինական կողմը մտադիր չէ կայունացնել ճակատը, որպեսզի ինչ-որ կերպ «հանգստացնի» Ռուսաստանի Դաշնությանը։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին՝ Ղրիմի պլատֆորմի գագաթնաժողովի արդյունքներն ամփոփելիս:
Վերջին ժամանակներում Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանի՝ իր զբաղեցրած պաշտոնից սկանդալային հեռացումից հետո ԲԴԽ-ում կարծես թե սկսվել է, այսպես կոչված՝ հալոցքի շրջան: Գրեթե լիովին ձախողվում են Գագիկ Ջհանգիրյանի նախատեսած կադրային նշանակումները, դատական համակարգը սկսել է շնչել: Թե որքա՞ն դա կտևի, ցույց կտա ժամանակը և այն հանգամանքը, թե կկարողանա՞ն արդյոք հնարավորինս շուտ գտնել նոր, համակարգի խիստ վերահսկելի ու լոյալ ղեկավար:
Հասնելով Ծաթերի հյուրատուն` պատանդին այդ նույն մեքենայով, դարձյալ աչքերը փակ, տեղափոխում են Տավուշի մարզի Հովք գյուղի մոտակա տարածք և բաց թողնում: Դարձյալ համացանցով` Հայաստան-Իրան-Հայաստան կապով հարազատներին հայտնում են 83-ամյա տղամարդուն բաց թողնելու տեղը, որտեղ էլ հարազատները գտնում են նրան:
Նավթ արտահանող երկրների կազմակերպությունը (OPEC+) կարող է կրճատել նավթի արդյունահանումը, եթե Իրանը վերսկսի այդ էներգառեսուրսի արտադրությունն ու արտահանումը ՝ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) վերականգնման և Թեհրանի դեմ պատժամիջոցների վերացման պայմանով: Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով «Reuters»-ը:
Վրաստանում գրեթե 1 մլն լարիի (350 000 դոլար) պետական սեփականություն հանդիսացող հողատարածքները խաբեությամբ ապօրինի սեփականացվել են նախկին պաշտոնյայի մասնակցությամբ, այս մասին, ըստ aliq.ge-ի՝ այսօր հայտնել է Վրաստանի ֆինանսների նախարարության քննչական ծառայությունը։
Արարատի մարզի խաղողագործությամբ զբաղվող բնակիչները 168.am-ի հետ զրույցում ասացին, որ խաղողագործությամբ շատերն են զբաղվում, ու, ցավոք, ամենաշատ խնդիրները խաղողի մթերման դեպքում են առաջանում, սակայն, եթե կրկնվի նախորդ տարվա սցենարը, այսինքն, գործարանները ստեղծեն իրավիճակ, որ չընդունեն խաղող, ու իրենք ստիպված այս գյուղից այն գյուղ վազեն, հետո էլ բողոքի ակցիաներ կազմակերպեն:
Իմ առաջարկն է՝ ունենալ վարչապետի կոնկրետ թեկնածու ու գնալ, խոսել այդ թեկնածուի շուրջ. Էդգար Ղազարյան
Ռուսաստանի Դաշնության քննիչները չեն բացառում, որ լրագրող Դարյա Դուգինայի սպանությանը կարող են մասնակից լինել այլ անձինք, բացի ուկրաինուհի Նատալյա Վովկից: Այս մասին հայտնում է ՌԴ քննչական կոմիտեն: