Բաժիններ՝

Ողբերգական ավտովթար՝ Արագոծոտնի մարզում. մահացածին ու վիրավորներին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները․ Shamshyan. com

Խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 20:20–ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 74-րդ կմ հատվածում՝ ժողովրդին հայտնի Լանջիկի տարածքում բախվել են BMW և Opel Zafira մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի տեղոմ մահացել է, մեկ հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Թալինի բժշկական կենտրոն:

Օպերատիվորեն ժամանել է Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայութան Թալինի թիվ 22 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:

Մահացածին և վիրավորին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածի և վիրավորի ինքնությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս