Վրացական միջանցքով բեռնաշրջանառությունն աճել է
Վրացական միջանցքով բեռնաշրջանառությունն աճել է 1 մլն տոննայով: Պաշտոնական տվյալներով՝ 2022 թվականի առաջին 6 ամսում տրանսպորտի ոլորտը փոխադրել է 20,4 մլն տոննա բեռ:
Աճ է նկատվում ինչպես ցամաքային, այնպես էլ ծովային բեռնափոխադրումների ոլորտում։ Դրանից բացի, Վրաստանի նավահանգիստները փոխադրել են 6,3 մլն տոննա բեռ, տարեկան աճը կազմում է 18,8 տոկոս։
Ըստ aliq.ge-ի՝ Փոթիի նավահանգիստը փոխադրել է 3,8 մլն տոննա բեռ, իսկ Բաթումիի ծովային նավահանգիստը՝ 2,5 մլն տոննա։
Նշենք, որ ավելացել է նաև կոնտեյներային բեռնաշրջանառությունը։ Հունվար-հունիս ամիսներին սպասարկվել է 220 հազար 957 միավոր կոնտեյներ, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է 17 հազար 149 միավորով։
Իսկ ահա վերգետնյա փոխադրումներից` ավտոմոբիլային տրանսպորտով փոխադրվել է 13,5 մլն տոննա բեռ, երկաթուղով՝ 6,8 մլն տոննա:
Հիշեցնենք, որ Վրաստանի կառավարության հունիսի 7-ին ընդունած որոշման համաձայն՝ տարանցիկ բեռնատարների վճարը հունիսի 20-ից կդառնա 350 լարի (մոտ 118 դոլար), որը մինչ այդ 200 լարի (մոտ 67 դոլար) էր։ Ըստ այդմ՝ վճարն ավելացել է 150 լարիով (մոտ 50 դոլար)։