Մասնակիցների անվտանգությունը լավագույնս ապահովելու համար Սևանա լճում աշխատում են ԱԻՆ ջրափրկարարները՝ 6 մոտորանավակներով:
Pars Air իրանական ավիաընկերությունը օգոստոսի 28-ից կսկսի կանոնավոր չարտերային չվերթներ կատարել Բաթում եւ Ռեշտ քաղաքների միջեւ: Այդ մասին հաղորդել է Avianews հրատարակությունը: Բաթումի միջազգային օդանավակայանը հունվար-հուլիս ամիսներին սպասարկել Է 313 հազար 36 ուղեւորների, ինչը 35,37 տոկոսով ավելի է, քան անցյալ տարվա համապատասխան ժամանակաշրջանում: Ամառային տարեշրջանում Բաթումի միջազգային օդանավակայանում չվերթներ է կատարում 21 ավիաընկերություն՝ 17 ուղղություններով: […]
Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը մշտապես ուշադրության կենտրոնում է պահում Հայաստանի Հանրապետության սահմանով տեղափոխվող թանկարժեք քարերի փոխադրման դեպքերը, ինչպես նաեւ շարունակում է պայքարը հանրապետության սահմանով առանց հայտարարագրման կանխիկ դրամական միջոցների տեղափոխման դեմ։
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերի հանձնաժողովների հանդիպումը տեղի կունենա մինչև օգոստոսի վերջը, Մոսկվայում: Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից: Sputnik Արմենիային տրամադրած պատասխանում նշվում է, որ Ձևավորված հարցերի առանձին օրակարգ այս պահին որոշված չէ։ Հանդիպման հստակ օրվա վերաբերյալ վերջնական պայմանավորվածություն ևս չկա: Այն մասին, որ Հայաստանի և Ադրբեջանի […]
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 11 պատահար. 18 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Օգոստոսի 22-ին Վոլոդյա Հովհաննիսյանի՝ ուղիղ եթերում հնչեցրած պնդումներն այն մասին, որ Ջերմուկից դեպի Սիսիան հատվածում ադրբեջանական ստորաբաժանումները տարածքներ են գրավել, չեն համապատասխանում իրականությանը: Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնում է ՀՀ ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանը.
Ռուսաստանը հանձնառու է ԱՄՆ-ի հետ երկխոսությանը եւ պահպանում է նրա հետ դիվանագիտական կապուղիները: Այդ մասին RT Arabic հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը:
Կայացել է ԱՀ խորհրդարանական 5 ուժերի ղեկավարների հանդիպումը ՌԴ խաղաղապահ զորակազմի ղեկավարության հետ։ Այս մասին տեղեկացնում են ԱՀ Ազգային ժողովից։
Պայմանավորված բարձր ջերմային ֆոնով և տեղումների բացակայությամբ՝ հանրապետության նախալեռնային և հովտային գոտիներում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։
Կառավարության որոշմամբ՝ փոփոխություն է կատարվել եկամտային հարկով ուսման վարձավճարի փոխհատուցման կարգում: Ինչպես հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից, սահմանվել է, որ դիմումներն ու համապատասխան փաստաթղթերը հաջորդ կուրս փոխադրվելուց կամ կրթական ծրագրով ուսումնառությունն ավարտելուց հետո ներկայացվում են բուհի ռեկտորին:
Նա ներկայացվել է դատարան:
Այս մասին հայտնում են «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ից, նշելով, որ վթարավերականգնողական աշխատանքների ավարտից հետո վերը նշված հասցեների գազամատակարարումը կվերականգնվի:
Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը Մադրիդում հայտարարել է, որ այն երկրների մեծամասնությունը, որոնք մասնակցում են Իրանի հետ միջուկային բանակցություններին, համաձայն է գործարքի շուրջ ԵՄ-ի առաջարկությանը: Այդ մասին հաղորդում է Reuters գործակալությունը:
«Մեզ հետ կապ չեն հաստատել, որ հաստատեն հանդիպումը, դրա կոնկրետ ժամը, բայց ոչ էլ հայտնել են, որ այդ հանդիպումը չի կայանալու։ Կփորձենք տեղում պարզել այդ հանդիպման հնարավորությունը։ Տրամաբանությունը հուշում է, որ պետք է այդ հանդիպումը կայանա, եթե այլ գործչի պարագայում լիներ՝ միգուցե կարելի էր մտածել, որ չէ։
Հարցին՝ հավատո՞ւմ է, որ Նիկոլ Փաշինյանն այսօր հրաժարական կտա, նա պատասխանեց. «Իրադարձությունների զարգացման ընթացքն ամեն ինչ ցույց կտա, և ես գտնում եմ, որ Էդգար Ղազարյանի նախաձեռնությունը բավականին տրամաբանական, գրագետ, համակարգային, հիմնավորված բացատրություններով գործողություններ են: Ես չգիտեմ՝ Նիկոլը այսօր հրաժարական կտա՞, թե՞ ոչ, մեկ է, մի օր գնալու է և պատասխան է տալու Հայաստանում և Արցախում ստեղծված վիճակի համար»:
«Պատասխանատուն իրենք են, թող գնան Արցախում՝ բացատրեն, բարձրագոչ հայտարարություններ էին անում՝ Արցախը Հայաստան է, և վերջ: Նրանցից որևէ մեկին տեսե՞լ եք Արցախում: Մենք 2 անգամ նամակ ենք գրել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին, որ անցկացնի Հայաստան-Արցախ միջխորհրդարանական հանձնաժողովի նիստ, ինչո՞ւ չեն այդ նիստերն անցկացնում: Ուղղակի հարց տվեք ԱԺ նախագահին՝ ինչո՞ւ դու քո պարտականությունները չես կատարում»:
«Մեկ էլ գիտեք Զանգեզուրի միջանցքը կա,- դժգոհել է Չավուշօղլուն,- սա ասելիս Հայաստանն անհանգստանում է: Եղբա՛յր, սրանք ձեր ստորագրած պայմանագրերում կան՝ եռակողմ պայմանագրի մեջ, որի մաս է նաև Ռուսաստանը: Դու այն ասա՝ իրականում տարածաշրջանում խաղաղություն ուզո՞ւմ ես, թե՞ ոչ»:
Անցած գիշեր թալիբները գրոհել են Փանջշերի նահանգի Հինջ շրջանի Ազգային դիմադրության ճակատի (ԱԴՃ) ուժերի վրա
Եթե անգամ հաջողվել է ավելի մոտենալ, դա հենց Իրանի կողմից արված քայլի շնորհիվ է: Նրանք զիջման են գնացել այն հարցերի շուրջ, որոնց կառչել էին հենց ամենասկզբից»,- ասել է աղբյուրը:
«Մեր անկախությունն այսօր վտանգված է, վտանգված է մեր տարածքային ամբողջականությունը, մեր սահմանների անձեռնմխելիությունը, մեր ինքնիշխանությունը: Այսինքն՝ վտանգված է այն հենքը, որի շուրջ ձևավորվեց Անկախության հռչակագիրը: Հետևաբար, պետք է շատ հստակ գիտակցենք և դիմենք մեր հանրությանը, որ մենք կանգնած ենք անկախությունը վերանվաճելու անհրաժեշտության առջև»,- շեշտեց նա:
«Այսօր մենք նման ենք այն տղամարդուն, որի մայրը կամ հայրը աչքի առաջ թպրտում է, բայց մենք խոսում ենք, թե մայրիկի համար ինչ ենք արել», – այսպես բնորոշեց Հայաստանի ներկայիս վիճակը ԳԽ պատգամավոր Մանվել Եղիազարյանը՝ Անկախության հռչակագրի 32-րդ տարեդարձի կապակցությամբ այսօր հրավիրված ԳԽ պատգամավորական նիստի ժամանակ, հավելելով, որ մեր հայրենիքն այսօր հոգեվարքի մեջ է, տանուլ ենք տալիս այն․
Նախաքննությունը շարունակվում է:
Ամրամ Մակինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Մինիմալ արժանապատվություն չունեցող ու ծեծ կերած շան պես պատերի տակ քարշ եկողը խոսում է անկախության ու անկախության արժեքների մասին…
ԳԽ նախկին պատգամավոր Ռաֆիկ Ղազինյանը Գերագույն խորհրդի նիստին նշեց, որ առավոտ շուտ արթնացել և Ալավերդուց հասել է Երևան, իսկ Երևանում և երևանամերձ տարածքներում ապրող իր շատ գործընկերներ չեն մասնակցում նիստին:
Թուրքիայի արտգործնախարարը սուբյեկտիվ է անվանել Անկարայի և Երևանի երկխոսությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև շփումներից մեկուսացած ընկալելու փորձերը։
«Wall Street Journal» (WSJ) պարբերականի տեղեկությունների համաձայն՝ ԱՄՆ-ն Թուրքիային զգուշացրել է, որ Ռուսաստանի հետ աշխատող թուրքական ընկերությունները կարող են ընկնել պատժամիջոցների տակ:
Նիկոլ Փաշինյանն օգոստոսի 25-ին աշխատանքային այցով կմեկնի Ղրղզստանի Հանրապետություն
Մրցաշարի մեկնարկը տրվել է ափից, մասնակիցները լողալու են դեպի խորքը՝ 25 մետր երկարությամբ, այնուհետև շրջվելու են դեպի համապատասխան լողուղի և փորձելու են հաղթահարել նախատեսված տարածությունը: Կանայք կմրցեն 1000 մետր, իսկ տղամարդիկ՝ 1500 մետր լողատարածություններում:
«Այս ամենագեշ մորեխների տարմը (տարմ, խումբ.- Ն․ Խ․) եկան և ի՞նչ արեցին Հայաստան հայրենիքը»,- ասաց ՀՀ գերագույն խորհրդի պատգամավոր, գրող Մերուժան Տեր-Գուլանյանը այսօր Անկախության հռչակագրի ընդունման 32-րդ տարեդարձի կապակցությամբ հրավիրված նիստի ընթացքում՝ անդրադառնալով ՀՀ գործող իշխանություններին։
ԲԴԽ-ն որոշել է ներկայացված միջնորդության քննության կապակցությամբ նիստը նշանակել օգոստոսի 25-ին, ժամը 15:15-ին: