Բաժիններ՝

Որո՞նք են արյան մեջ բարձր շաքարի արտասովոր նշանները

Եվրոպական բժշկական կենտրոնի էնդոկրինոլոգ Անաս Ալֆարաձն ասել է, որ արյան մեջ շաքարի բարձրացմանը կարելի է հետևել առանց թեստեր անցնելու, եթե ուշադրություն դարձնեք արտասովոր ախտանիշերին։ Այս մասին, shantnews-ի փոխանցմամբ՝ նա խոսել է «Փրայմ» գործակալությանը տված հարցազրույցում:

Ըստ մասնագետի՝ արյան մեջ շաքարի բարձրացումը շաքարախտի նշան է։ Կան մի քանի ընդհանուր նշաններ, որոնք վկայում են արյան մեջ շաքարի բարձր մակարդակի մասին, եթե հայտնաբերվեն, պետք է անհապաղ դիմել բժշկի:

«Ցերեկը բերանի չորությունը, գիշերը հաճախակի միզելը (երբ մարդը երկու, երեք կամ չորս անգամ գնում է զուգարան), մաշկային քորը», – թվարկել է Ալֆարաժը՝ հավելելով, որ ախտանշանները տարբերվում են տղամարդկանց և կանանց մոտ:

Նա նշել է, որ շաքարի բարձր մակարդակի նշանները ներառում են մարմնի քաշի կտրուկ նվազում: Հնարավոր նշաններից են նաև մազաթափությունը և ացետոնի հոտով շնչառությունը:

Սակայն այս ախտանշանները ոչ միշտ են վկայում շաքարախտի առկայության մասին, պնդում է էնդոկրինոլոգը։ Նա խորհուրդ է տվել կասկածի դեպքում շաքարի մակարդակի անալիզ կատարել անձնական գլյուկոմետրի միջոցով կամ լաբորատորիայում, ապա վերջնական ախտորոշման համար դիմել բժշկի։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031