
Կայացել է Հայաստանի Պրեմիեր լիգայի 2022/2023 մրցաշրջանի վիճակահանությունը

ՀՖՖ շտաբ-բնակարանում տեղի է ունեցել Հայաստանի Պրեմիեր լիգայի 2022/2023 մրցաշրջանի վիճակահանությունը: Այս մասին հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան:
Վիճակահանության արդյունքում մասնակից ակումբները ստացան հետևյալ խաղային համարները, որոնց համաձայն կկազմվի առաջնության խաղացանկը:
1․ «Նոա»
2․ «Լեռնային Արցախ»
3․ ԲԿՄԱ
4․ «Ուրարտու»
5․ «Փյունիկ»
6․ «Արարատ»
7․ «Արարատ-Արմենիա»
8․ «Շիրակ»
9․ «Վան»
10․ «Ալաշկերտ»
Հայաստանի Պրեմիեր Լիգայի մեկնարկային օրը և ամբողջական խաղացանկը հայտնի կդառնան ավելի ուշ, իսկ յուրաքանչյուր տուրի ճշգրիտ և վերջնական խաղացանկերը կհրապարակվեն յուրաքանչյուր տուրից 14 օր առաջ: