Բաժիններ՝

Պուտին-Էրդողան քննարկումներ դեռևս չեն նախատեսվում. Պեսկով

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Վլադիմիր Պուտինը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ մոտ ապագայում քննարկում չի ունենա: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Դմիտրի Պեսկովը:

Պեսկովը նշել է, որ այդ թվում հացահատիկի թեմայով քննարկում նախագահների միջև նախատեսված չէ, և, որ անհրաժեշտության դեպքում նման քննարկումները կկազմակերպվեն օպերատիվ կերպով:

«Առայժմ նախագահի գրաֆիկում նման զրույց նախատեսված չէ։ Բայց մյուս կողմից, Էրդողանի հետ զրույցները, ըստ անհրաժեշտության, շատ արագ ներառվում են օրակարգում։ Այս պահին նման վերջնական պայմանավորվածություն չկա», – ասել է Կրեմլի խոսնակը՝ պատասխանելով թեմայի վերաբերյալ հարցերին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930