
Շամպինիոնի պատրաստման լավագույն բաղադրատոմսը, որը երբևէ փորձել եք

Բաղադրիչներ
1. Շամպինիոն – 300 գ
2. Թթվասեր – 3 ճ/գ
3. Սոխ – 1 գլուխ
4. Ձիթայուղ
5. Աղ, քարրի և քիմիոն
Պատրաստման եղանակը
1. Սոխը և սունկը մանր կտրատել: Սոխը ձիթայուղով շոգեխաշել, մինչև ոսկեգունի:
2. Սոխին ավելացնել սունկը, շոգեխաշել մոտ 20 րոպե:
3. Համեմել աղով և ավելացնել թթվասերը: Խառնել և տապակել սունկը ևս 5 րոպե:
4. Վերցնել տապակը կրակից, ուտեստը լցնել ափսեի մեջ, համեմել և մատուցել:
Պատրաստեց Անի Գաբուզյանը