
Իսպանական շատ համեղ աղանդեր՝ «Սուրբ Թերեզայի դեղնուցները»

Բաղադրիչներ
1. Ջուր – 75 մլ
2. Շաքարավազ – 200 գ
3. Կիտրոն – 1 հատ
4. Դարչինի փայտիկ – 1 հատ
5. Շաքարի փոշի
6. Ձվի դեղնուց – 6 հատ
Պատրաստման եղանակը
1. Դեղնուցներն անցկացնել քամիչի միջոցով՝ մեմբրաններից ազատվելու համար:
2. Պատրաստել օշարակ. թասի մեջ լցնել 100 գ շաքարավազ, լցնել ջուրը, ավելացնել դարչինը և կիտրոնի կեղևը: Հասցնել եռման, հեռացնել դարչինը և կիտրոնի կեղևը, եռացնել այնքան, մինչև օշարակը պնդանա: Վերցնել կրակից և թողնել, որ մի փոքր սառչի:
3. Տաք օշարակը լցնել դեղնուցի վրա, անընդհատ հարելով՝ դնել ցածր կրակին և շարունակել հարել, մինչև պինդ զանգված ստանալը: Պատրաստի զանգվածը լցնել ափսեի մեջ և թողնել, որ սառչի:
4. Ձեռքերին շաքարի փոշի շաղ տալ, զանգվածից ձվի դեղնուցի չափի գնդիկներ ձևավորել, հետո թավալել շաքարավազի մեջ և տեղադրել թղթե կաղապարների մեջ: Թողնել սառնարանում 10-15 րոպե, մատուցել:
Պատրաստեց Անի Գաբուզյանը