Բաժիններ՝

Շտապօգնությունը Ֆրանսիայի հրապարակ ժամանել է 40 րոպե ուշացմամբ․ ոստիկանները հրաժարվել են քաղաքացուն հրատապ հիվանդանոց տեղափոխել․ մանրամասներ․ AntiFake.am

Քիչ առաջ հայտնի դարձավ, որ Ֆրանսիայի հրապարակում Փաշինյանի հրաժարականի պահանջով պայքարին միացած քաղաքացիներից մեկը հիվանդանոց է տեղափոխվել սիրտ–անոթային անբավարարության խնդրով։ ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանի փոխանցմամբ՝ թիվ 1 համալսարանական հիվանդանոց տեղափոխված քաղաքացին հիվանդանոցում մահացել է։

AntiFake.am–ի թղթակիցը Ֆրանսիայի հրապարակում զրուցել է քաղաքացիների հետ, որոնք փոխանցել են, որ սրտի խնդրով քաղաքացու համար շտապօգնություն են կանչել, որը շուրջ 40 րոպե չի մոտեցել Ֆրանսիայի հրապարակ։ Կայքի թղթակիցը նկատել է, որ այսօր առաջին անգամն է, որ իշխանությունները շտապօգնության ծառայություն Ֆրանսիայի հրապարակում չեն տեղակայել։

Վատառողջ քաղաքացուն առաջին օգնություն ցուցաբերած քաղաքացիները հայտնեցին, որ բազմիցս զանգել են շտապօգնություն, որպեսզի մեքենան հնարավորինս արագ մոտենա, սակայն ստիպված են եղել շուրջ 40 րոպե սպասել անձնակազմի ժամանելուն։

AntiFake.am–ի թղթակցին քաղաքացիները պատմեցին, որ դիմել են տեղում ծառայություն իրականացնող ոստիկաններին, որպեսզի նրան հնարավոր լինի հրատապ հիվանդանոց տեղափոխել, սակայն ոստիկանությունը հրաժարվել է օգնել ցուցարարին։ Ինչպես արդեն հայտնի է, հիվանդանոցում բուժաշխատողներին չի հաջողվել փրկել քաղաքացու կյանքը։

AntiFake.am–ին պատմեցին, որ քաղաքացին երկար ժամանակ ուներ սիրտ–անոթային անբավարարության խնդիր։

Ցավակցում ենք հանուն հայրենիքի փրկության խաղաղ անհնազանդության պայքարին միացած և անժամանակ կյանքից հեռացած քաղաքացու ընտանիքին, հարազատներին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031