
Ի՞նչ է կատարվում ԴԱՀԿ-ում Նիկոլ Փաշինյանի այցին ընդառաջ

Այսօր հարկադիր կատարողի օրն է: Ըստ ամենայնի, Դատական ակտերի հարկադիր կատարման (ԴԱՀԿ) ծառայությունում այսօր օրը տոնական է, և այդ կապակցությամբ ԴԱՀԿ-ում պատրաստվում են 17:30-ին ընդունել Նիկոլ Փաշինյանին:
Այդ կապակցությամբ արդեն այս պահից արտակարգ դրություն է հայտարարված ԴԱՀԿ շենքում ու տարածքում: Տարածքն ամբողջովին շրջապատված է մեծաքանակ ոստիկաններով, ամենուր դիպուկահարներ են շարված, իսկ շենքում արգելված է ելումուտը արդեն 16:00-ի դրությամբ:
Աշխատակիցներին հրահանգված էր 16:30-ից գտնվել դահլիճում:
Ի դեպ, բոլոր աշխատակիցներին նիստերի դահլիճ թողել են միայն վկայականներով, այսինքն՝ անձը հաստատելուց հետո: