Նախազգուշացումներ եմ ստացել, որ եթե փորձեմ բացակայել երկրից, տղաներս կկալանավորվեն. Աղվան Հովսեփյան

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Մնացական Մարտիրոսյանի, քննում է ՀՀ նախկին գլխավոր դատախազ, ՔԿ նախկին նախագահ Աղվան Հովսեփյանին կալանքից ազատելու վերաբերյալ միջնորդությունը։

Մինչ պաշտպանական կողմի ելույթը՝ Աղվան Հովսեփյանը հանդես եկավ հայտարարությամբ։

Նախ դիմելով նիստին ներկա դատախազներին՝ նա նկատեց․ «Դուք պետք է հասկանաք, որ ոչ թե պետական, այլ հանրային մեղադրողներ եք, որոնք պաշտպանում են հանրային շահը»։

Աղվան Հովսեփյանը հիշեցրեց՝ 45 տարի աշխատել է դատական համակարգում և «չի արել որևէ բան, ինչը կվիրավորեր համակարգի որևէ աշխատողի»։

«Ողջ նախաքննության ընթացքում, որը տևել է երեք տարի, բազմիցս հրավիրվել եմ ՀՔԾ,  տարբեր գործերով ժամերով հարցաքննվել եմ։ Երեք տարվա ընթացքում իմ նկատմամբ իրականացվել են հետապնդումներ. Ո՞ւր էր դատախազական հսկողությունը,- ասաց նախկին գլխավոր դատախազը, ապա պարզաբանեց հարցը, թե ինչու է լռել՝ 8 ամիս մնալով կալանքի տակ,- Լռել եմ, որովհետև հասկացել եմ հենց առաջին րոպեներից՝ ասողին լսող է պետք։ Իսկ ո՞ւմ համար խոսեի, երբ ակնհայտորեն հասկանում ես՝ դիմացինդ չի ուզում հասկանալ քեզ։

Բազում անգամներ այս երեք տարվա ընթացքում ուղերձներ, նախազգուշացումներ եմ ստացել համապատասխան մարմիններից, որ եթե փորձեք բացակայել երկրից, ձեր տղաները կկալանավորվեն»։

Աղվան Հովսեփյանը, սակայն, շեշտեց՝ երբևէ ողջ կյանքում ոչնչից ու ոչ մեկից չի խուսափել։

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031