Բաժիններ՝

ՆԱՏՕ-ում տարաձայնություններ են ծագել Արևելյան Եվրոպայում ռազմական ներկայության մասշտաբների շուրջ. WP

Հյուսիսատլանտյան դաշինքի մասնակից երկրները չեն կարող փոխզիջման գալ Արեւելյան Եվոպայում դաշինքի ռազմական ներկայության ընդլայնման մասշտաբների առիթով՝ Ուկրաինայում Ռուսաստանի կողմից իրականացվող հատուկ գործողության պատճառով: Այդ մասին մայիսի 17-ին հաղորդել է The Washington Post (WP) թերթը:

Թերթի տվյալներով՝ ՆԱՏՕ-ի անդամների թվում «տարաձայնություններ են սկսվում» Արեւելյան Եվրոպայի տարածքում նոր ուժերի ծավալման հարցի շուրջ: Հրատարակությունը նշում է, որ դաշինքի պետությունները տարբեր կերպ են գնահատում Ուկրաինայում հատուկ գործողության հնարավոր հետեւանքները: Այսպես, Բալթիկայի երկրները եւ Լեհաստանը «խնդրում են զգալիորեն ընդլայնել ռազմական ներկայությունն իրենց տարածքում եւ տրամադրել» արդի սպառազինություններ եւ ՀՕՊ-ի համակարգեր: Ըստ որում դաշինքի մյուս անդամները, այդ թվում Իտալիան եւ Ֆրանսիան, «թերահավատորեն են վերաբերվում» այն բանին, թե Ռուսաստանը «մոտ ժամանակներս սպառնալիք կներկայանի ՆԱՏՕ-ի տարածքի համար», ասված է հոդվածում:

Ինչպես նշում են ԱՄՆ-ի վարչակազմում The Washington Post-ի աղբյուրները, մի շարք պետություններ «(Եվրոպայի) արեւելքում մշտական հիման վրա ՆԱՏՕ-ի մեծ զորակազմի տեղաբաշխումը» համարում են «թանկ եւ ոչ հարմար»: Նրանք նաեւ վախենում են, որ «դաշինքը երես կթեքի մյուս սպառնալիքներից, որոնց վրա այն կենտրոնացել էր վերջին տարիներին, ներառյալ ահաբեկչությունը եւ Միջերկրական ծովով անօրինական միգրացիան: Այդ թեմաներն ավելի շատ հուզում են այն երկրներին, ինչպիսիք են Իսպանիան եւ Իտալիան, որոնք հեռու են գտնվում Ռուսաստանից, բայց մոտ են Հյուսիսային Աֆրիկային»: Բացի դրանից, շարունակում է թերթը, ՆԱՏՕ-ի արեւելյան թեւի երկրները դաշինքի մյուս անդամներին կոչ են արել պաշտոնապես հրաժարվելու ՌԴ-ի եւ ՆԱՏՕ-ի միջեւ Փոխադարձ հարաբերությունների, համագործակցության եւ անվտանգության 1997 թվականի հիմնարար ակտից:

Համաձայնագրը, հիշեցնում է The Washington Post-ը, սահմանափակում է Արեւելյան Եվրոպայում մշտական հիման վրա դաշինքի զորքերի տեղաբաշխման մասշտաբները: Դաշինքի մի շարք երկրներ պնդում են, որ ՌԴ-ի կողմից իրականացվող հատուկ գործողության պատճառով համաձայնագիրն այլեւս անվավեր է: Սակայն դաշինքի որոշ անդամներ Արեւմտյան Եվրոպայից եւ ԱՄՆ-ը «զգուշավորությամբ են վերաբերվում համաձայնագից ուղղակի հրաժարմանը՝ նշելով, որ այն օգտակար միջոց է ՆԱՏՕ-ի եւ Ռուսաստանի միջեւ ապագա համակարգման համար», հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս