«Թալանածը Նիկոլը վերցրել ծախսելա ու քեզ փայ չի տվել, դու դրա մասին մտածի». Վլադիմիր Մարտիրոսյան

«Մեկ Հայաստան» կուսակցության փոխնախագահ Վլադիմիր Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Գնացեք միտինգ անելու տեղը սահման ու դիրք պահեք»
ասողներին ասեք

«Նիկոլի թողած սահմանի ու պաշտպանական դիրքի տեղը հենց հիմա ասա ու ցույց տուր, գնամ»

«Սրանք վլաստի կռիվ են տալիս, որ թալանածը պահեն չտան»
ասողներին ասեք

«Թալանածը Նիկոլը վերցրել ծախսելա ու քեզ փայ չի տվել, դու դրա մասին մտածի»

«Ես չեմ գալիս միտինգի, որովհետև էնտեղ սա կամ նա է ներկա»
ասողներին ասեք

«Միտինգը խռոված բարեկամի կամ նախանձ ընկերուհու ծնունդ կամ հարսանիք չի, որ չգալդ հիմնավորես նեղվածությամբ կամ հիասթափությամբ»:

«Չեմ գալիս որովհետև քայլացնում են ու բան չեն անում»
ասողներին ասեք

«Հենց հիմա հիշիր վերջին արածդ բանը, որին գոնե 20 հոգի մասնակցել ու բոլորը գոհ են մնացել, եթե չէ շարժվի տեղիցդ ու գոնե կանգնի, լսի ու քայլի»:

«Էս մի քաղաքական գործիչը էն ժամանակ սա էր, էն ժամանակ նա էր, սրա հետ էր, նրա հետ էր, սա սենց էր ասում ու անում, նա նենց էր ասում ու անում»
ասողներին ասեք

«Ճիշտ ու արդար ես մտածում, բայց էդ գնահատականիդ տեղը ընտրություններն են, որտեղ քո ընտրությամբ բոլորին կտաս իրենց արժանի գնահատականը, իսկ հիմա ծանր էգոդ տեղից շարժի, չգալու փուչ հիմնավորումներդ թող մի կողմ ու հայդա հրապարակ»:

«Ես ոչ մեկին էլ չեմ հավատում ու քաղաքականությունից հեռու եմ»
ասողներին ասեք

«Ուշադիր լսի նրանց, ով քիչ թե շատ հասկանում ա ու ասում ա, որ վիճակդ լավ չի լինելու, շարժվի տեղիցդ, քանի ես չեմ սկսել քեզ շարժել, որովհետև քո չշարժվելու ու չհասկանալու պատճառով ոչ միայն դու ես տուժում, այլ նաև ես ու մի ողջ հասկացող ու չհասկացող ժողովուրդ»:

Այսօր 18:00 Ֆրանսիայի հրապարակ»

Տեսանյութեր

Լրահոս