Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Պարագվայի նախագահին

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Պարագվայի Հանրապետության նախագահ Մարիո Աբդո Բենիտեսին՝ երկրի Անկախության օրվա առթիվ:

Ուղերձում նշված է.

«Ձերդ Գերազանցություն,

Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Պարագվայի բարեկամ ժողովրդին Պարագվայի Հանրապետության Անկախության օրվա առթիվ։

Հայաստանի և Պարագվայի միջև առկա փոխվստահության մթնոլորտն ամուր հիմք է ստեղծում երկկողմ հարաբերությունների հետագա ընդլայնման համար՝ ի բարօրություն մեր երկու ժողովուրդների:

Օգտվելով առիթից՝ մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություններ, իսկ Պարագվայի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և առաջընթաց:

Ընդունեք խնդրեմ, Ձերդ Գերազանցություն, խորին հարգանացս հավաստիքը»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031