
SpaceX-ն ուղեծիր է դուրս բերել Starlink-ի արբանյակների հերթական խմբաքանակը

Ամերիկյան SpaceX ընկերությունն մայիսի 13-ին Falcon 9 կրող հրթիռի միջոցով արձակել է Starlink միկրոարբանյակների հերթական խմբաքանակը: SpaceX-ն ուղիղ հեռարձակմամբ ցուցադրել է արձակման ընթացքը: Այս անգամ մերձմոլորակային ուղեծիր են դուրս բերվել 53 միկրոարբանյակ:
Starlink ցանցի նպատակն է երկրի բնակիչներին ապահովել գերարագ ինտերնետ հասանելիությամբ: Ցանցի ստեղծման առաջին փուլում նախատեսվում է արձակել մոտ 11 հազար արբանյակ, ինչն ընկերության համար ընդհանուր առմամբ կարժենա 10 մլրդ ԱՄՆ դոլար:
2019 թվականի մայիսից SpaceX-ն ուղեծիր է դուրս բերել ավելի քան 2 հազար արբանյակ: