Ընթրիք, որը չի վնասի Ձեր կազմվածքին
Բաղադրիչեր
1. Ձուկ – 150 գ
2. Համեմունքներ
3. Կիտրոն – 1 հատ
4. Կանաչ լոբի – 200 գ
5. Աղ – 1/2 թ/գ
6. Կարագ – 20 գ
7. Կիտրոնի հյութ – 1 թ/գ
8. Մաղադանոս – 2 ճ/գ
Պատրաստման եղանակը
1. Ձուկը լվանալ, ապա դնել եռացող աղաջրի մեջ և 10-15 րոպե եփել ցածր կրակի վրա։ Ջրին կանաչի և կիտրոն ավելացնել:
2. Լոբին լվանալ հոսող ջրի տակ, լցնել կաթսայի մեջ, աղ ավելացնել ու եփել:
3. Պատրաստի լոբուն ավելացնել աղ, պղպեղ, կարագ, մաղադանոս և կիտրոնի հյութ։ Մատուցել ձկան հետ միասին:
Պատրաստեց Անի Գաբուզյանը