Բաժիններ՝

«Յուվենտուսը» հետաքրքրված է Մուհամեդ Սալահով

Իտալական «Յուվենտուսը» ցանկություն ունի ձեռք բերել անգլիական «Լիվերպուլի» եգիպտացի հարձակվող Մուհամեդ Սալահին: Այս մասին գրում են իտալական ԶԼՄ-ները: «Յուվենտուսը» մտադիր է ամռանը` տրանսֆերային պատուհանի ընթացքում, ամրապնդել հարձակման գիծը՝ հաշվի առնելով թիմի ներկայիս ելույթները Մասիմիլիանո Ալեգրիի ղեկավարությամբ: Հարձակման գծում լավագույնս հանդես եկող ֆուտբոլիստների շարքում է նաև Մուհամեդ Սալահը:

Ավելի վաղ լուրեր էին շրջանառվել, որ Մուհամեդ Սալահը հաջորդ մրցաշրջանում կհեռանա անգլիական ակումբից, քանի որ թիմի հետ հարձակվողի պայմանագիրն ավարտվում է 2023 թվականին:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031