ԱԱԾ աշխատակիցները այցելել են Անժելա Թովմասյանի բնակարան

168.am-ի տեղեկություններով` «Հայելի» ակումբի հիմնադիր Անժելա Թովմասյանի բնակարան երեկ ուշ գիշեր` 23:30-24:00-ի սահմաններում, այցելել են Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) աշխատակիցներ։

Նա դուռը չի բացել: Թե ինչ նպատակով են նրանք գիշերվա կեսին գնացել Անժելա Թովմասյանի բնակարան, այս պահին դեռ տեղեկություններ չկան։ Նշենք նաև, որ մեր Անժելա Թովմասյանը վերջերս նաև ոստիկանություն է հրավիրվել` ծանր վիրավորանքի 3 գործերով բացատրություն տալու։ Անժելա Թովմասյանը ոստիկանություն է գնացել իր փաստաբան Հայկ Ալումյանի հետ, սակայն որևէ բացատրություն չի ներկայացրել նշված դեպքերով, քանի դեռ քրեական գործ չկա հարուցված։

Հիշեցնենք, որ 2019թ. հոկտեմբերի 5-ին «Հեղափոխության պահապաններ» կոչված խմբակի 4 անդամներ օրը ցերեկով հարձակվել էին «Հայելի» ակումբի վրա, ձվերով խփել, և թեպետ նրանց դեմքերը բաց էր, իրավախախտումը` փաստ, սակայն նրանք այդպես էլ որևէ կերպ չպատժվեցին։

 

Տեսանյութեր

Լրահոս