
Քեյթ Միդլթոնն արքայազն Լուիի 4-ամյակի կապակցությամբ նոր լուսանկարներ է հրապարակել

Քեմբրիջի դքսուհի Քեյթ Միդլթոնը հրապարակել է կրտսեր որդու՝ արքայազն Լուիի նոր լուսանկարները, գրում է Daily Mail-ը՝ մանրամասնելով, որ դքսուհին դա արել է տղայի 4-ամյակի կապակցությամբ:
Լուսանկարներն արվել են Նորֆոլքի լողափում: Դրանցում տղան աշխույժ խաղում է ու ժպտում: Հայտնի է, որ արքայազն Լուին բրիտանական գահի ժառանգների շարքում 5-րդն է: