Բաժիններ՝

Ջերմուկի համայնքային ոստիկանները հետախուզվողի են հայտնաբերել

Ոստիկանության Ջերմուկի բաժնի համայնքային ոստիկանների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ մարտի 30-ին բաժին բերման է ենթարկվել 39-ամյա Արտյոմ Ա.-ն, որը մարտի 23-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 243.1-րդ հոդվածի (Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելը կամ այդ անձի կողմից ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոց վարելը կամ սթափության վիճակի զննություն անցնելուց հրաժարվելը կամ խուսափելը) 2-րդ մասի մեղադրանքով:

Խափանման միջոցը՝ ստորագրություն:

Արտյոմ Ա.-ն ներկայացվել է նախաքննական մարմնին:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս