
Սյունիքի մարզպետի տեղակալ է նշանակվել Հայկ Հարությունյանը

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ Սյունիքի մարզպետի տեղակալ է նշանակվել Հայկ Հարությունյանը:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով՝ Հայկ Հարությունյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետի տեղակալ»,- այս մասին ասված է վարչապետի որոշման մեջ: