Բաժիններ՝

ՆԱՏՕ-ն պարտություն կրեց՝ հակամարտություն թույլ տալով Ուկրաինայում. բրիտանացի գեներալ

Մեծ Բրիտանիայի զինված ուժերի ցամաքային ուժերի նախկին հրամանատար պաշտոնաթող գեներալ Նիկ Փարկերը կարծում է, որ ՆԱՏՕ-ն պարտություն է կրեց՝ հակամարտություն թույլ տալով Ուկրաինայի տարածքում, եւ այժմ հարկադրված է բռնելու պասիվ դիրք: Այդ մասին նա հայտարարել է մարտի 31-ին BBC ռադիոկայանին տված հարցազրույցում:

«Ենթադրում եմ, որ որոշ վիճելի կարծիք կհայտնեմ՝ ասելով, թե ՆԱՏՕ-ն հաղթվեց, ՆԱՏՕ-ի փչոցը բացահայտվեց: Մեզ չհաջողվեց խանգարել ռուսներին հզոր հարված հասցնելու Ուկրաինային, եւ այժմ ՆԱՏՕ-ն պաշտպանում է2004 թվականից հետո ընդլանված սահմանները՝ Բալթիկայի, Լեհաստանի, Հունգարիայի եւ Ռումինիայի սահմանները: Նա պետք է պաշտպանի դրանք, զնվորականների մոտ դա կոչվում է «պաշտպանական դիրք ընդունել»,- ասել է նա:- Չեմ կարծում, թե դաշինքը հնարավորություն ունի անցնելու հարձակման՝ հաշվի առնելով որոշ տարաձայնություններ (ՆԱՏՕ-ի կազմի մեջ մտնող) երեք տասնյակ երկրների դիրքորոշումներում»:

Փարկերի խոսքով՝ գոյություն ունի «ավելի փոքր մասշտաբի կոալիցիայի» անհրաժեշտություն, «որը կարողանա սկսել հարձակողական հակառազմավարություն մշակել» ՌԴ-ի դեմ: 2016 թվականին Փարկերն ստացել է Ստեպան Պոլտորակի խորհրդականի պաշտոնը, որն այն ժամանակ զբաղեցնում էր Ուկրաինայի պաշտպանության նախարարության ղեկավարի պաշտոնը: Ամերիկացի պաշտնաթող գեներալ Ջոն Աբիզաիդի հետ նա Կիեւին օգնություն է ցույց տվել ուկրաինական բանակի բարենորոգման գործում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս