Շիֆոնե բիսկվիթ
Բաղադրիչներ
1. Ձու – 6 հատ
2. Բուսայուղ – 105 մլ
3. Ջուր – 180 մլ
4. Վանիլինի էքստրակտ – 1 ճ/գ
5. Ալյուր – 260 գ
6. Փխրեցուցիչ – 2 թ/գ
7. Եգիպտացորենի օսլա – 1 ճ/գ
8. Աղ – 1/2 թ/գ
9. Շաքարավազ – 330 գ
Պատրաստման եղանակը
1. Ջեռոցը տաքացնել մինչև 165 աստիճան: Երկու 20 սմ-անոց կաղապար պատել յուղաթղթով:
2. Դեղնուցներն առանձնացնել սպիտակուցից և խառնել բուսայուղի, ջրի և վանիլինի հետ: Հարել ցածր արագությամբ:
3. Ալյուրը մաղել և խառնել փխրեցուցչի, օսլայի, աղի և շաքարավազի 2/3-ի հետ:
4. Շարունակելով ցածր արագությամբ հարել դեղնուցային զանգվածը՝ աստիճանաբար ավելացնել չոր բաղադրիչները: Մեծացնել արագությունը և հարել ևս մեկ րոպե:
5. Սպիտակուցները հարել առանձին թասի մեջ: Շարունակելով հարել՝ մաս-մաս ավելացնել մնացած շաքարավազը: Պետք է ստացվի պինդ և փայլուն զանգված:
6. Զգուշությամբ խառնելով՝ 3 անգամից խմորին ավելացնել սպիտակուցը: Լցնել կաղապարների մեջ, թխել բիսկվիթները մոտ 30-35 րոպե:
Պատրաստեց Անի Գաբուզյանը