Վաշինգտոնը ցանկանում է վերսկսել Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի աշխատանքն այն պայմաններով, որոնք անընդունելի են Մոսկվայի համար: Այդ մասին Ժնեւում ԱՄՆ-ի պատվիրակության հետ հանդիպումից առաջ ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարարության փոխղեկավար Սերգեյ Ռյաբկովը:
Այս հոդվածը գրելու պահին Կենտրոնական ընտրական հանձնաժողովն արտահերթ նիստ էր անցկացնում, որի օրակարգի առաջին հարցը Արարատի մարզի Վեդի համայնքի ավագանու ընտրություններ անցկացնելն էր։ Նիստը մեկնարկել էր 16։00-ին։
Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հանդիպել է հայ-թուրքական երկխոսության գործընթացում Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ, Սերդար Քըլըչի հետ։
Երիտթուրք պարագլուխներից Ջեմալ Փաշայի թոռը՝ T24-ի լրագրող, հրապարակախոս Հասան Ջեմալը, իր սյունակում անդրադարձել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վարքագծին և պարբերաբար հնչեցրած վիրավորանքներին։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Նիկոլ Փաշինյանը, ՀԱՊԿ գագաթնաժողովի իր ելույթում, հաջողացրեց Ղազախստանում այս օրերին հորինված «ահաբեկիչներին», ըստ էության, հավասարեցնել 2020 թվականին Սիրիայից Արցախի դեմ բերված վարձկան-ահաբեկիչների հետ:
Արցախի ներքին գործերի նախարարության ոստիկանությունից հայտնում են, որ Արցախի հրշեջ փրկարարները հայտնվել են Ադրբեջանի կրակոցների թիրախում։
Թեհրանը հույս ունի Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) վերականգնման շուրջ Վիեննայի բանակցությունների ընթացքում ատոմի շուրջ երկարաժամկետ գործարք կնքել եւ անիմաստ է համարում ժամանակավոր համաձայնագիրը: Այդ մասին հաղորդել է «Թասնիմ» գործակալությունը՝ վկայակոչելով Իրանի ԱԳ նախարարությանը:
Ադրբեջանական լրատվամիջոցներով տարածվող տեղեկությունները, որոնց համաձայն, իբր ՊԲ-ի ստորաբաժանումները ավտոմեքենայից կրակ են բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է և չի համապատասխանում իրականությանը:
Լուսինե Մարտիրոսյանը նշանակվել է փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի մամուլի քարտուղար։
Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը նամակ է հղել «Գուգլ» ընկերությանը՝ հորդորելով չտրվել ադրբեջանական սադրանքներին, անտեսել Ադրբեջանի կողմից ներկայացված հիմնազուրկ պահանջները և զերծ մնալ թվային քարտեզներից Արցախի հայկական տեղանունները հեռացնելուց։
Հունվարի 10-ին կեսօրից հետո, 13-14-ը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ և մառախուղ, 10-ին և 13-ին լեռնային և նախալեռնային, 14-ին բոլոր շրջաններում ձյան տեսքով: Հունվարի 11-ին, 15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
2021թ. դեկտեմբերի 27-ին Բարձրագույն դատական խորհրդում (ԲԴԽ) ավարտվեց Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Զարուհի Նախշքարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ միջնորդության քննությունը:
Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի նախկին ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը 2021 թվականի դեկտեմբերի 13-ին հրավիրվել է ոստիկանության կենտրոնական բաժին՝ բացատրություն տալու ոստիկանության կենտրոնական բաժնում նախապատրաստվող նյութերի անհրաժեշտությունից ելնելով։ Ծանուցում են ստացել նաև համալսարանի որոշ աշխատակիցներ՝ կրկին ոստիկանություն ներկայանալու և բացատրություն տալու համար։
Թշնամին Կարմիր Շուկայի ուղղությամբ կրակ է բացել, այրվում է Արցախի քաղաքացու մեքենա։
Եվրասիական աշխարհաքաղաքականության պատմական նոր դարաշրջանը սկսվեց 2008 թվականի օգոստոսին՝ Հարավային Օսիայում պատերազմից հետո։ Այն ամբողջությամբ ընթացավ նոր գլոբալ աշխարհակարգի վերջնականացման համատեքստում՝ բազմաբևեռ աշխարհի առաջացումը մի քանի գլոբալ ազդեցության կենտրոններով։
Ղազախական «Սկատ» ավիաընկերությունը վերականգնում է Ակտաու-Երևան և հակառակ ուղղությամբ թռիչքները:
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, անդրադառնալով Ղազախստանի իրադարձություններին, ասել է, որ իրենց ցանկությունը այդ երկիրում ժամ առաջ կայունության և խաղաղության հաստատումն է։
Հրապարակվել է ՀՀ առողջապահության նախարարի թիվ 02-Ն հրամանը՝ ՀՀ առողջապահության նախարարի 2020 թվականի օգոստոսի 4-ի թիվ 17-ն հրամանում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին:
ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը շարունակում է մտերիմներին տեղավորել ՊՆ-ում: Նա իրեն օգնական է տարել Մանե Մարկոսյանին, ում 2021-ի օգոստոսին նշանակել էր ՀՀ փոխվարչապետի օգնական, իսկ այդ ժամանակ փոխվարչապետի լիազորություններն իրականացնում էր հենց ինքը՝ Պապիկյանը:
Թուրքական ATAK-ների փոխարեն Պակիստանը ձեռք կբերի չինական WZ-10-ներ։ Ըստ ամենայնի, ամերիկյան կողմին սա ավելի ձեռնտու է։
Մի դատավոր, որ չի համարձակվում չընդունել ակնհայտ ապօրինի լիազորագիր, չի կարող արդար լինել. Ալումյան։
Այսօր համացանցում հայտնվեց մի սքրին շոթ, որում Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի Սուրբծննդյան շնորհավորանքի մեկնաբանություններում Զարեհ Սինանյանը շնորհավորում է Զարեհ Սինանյանի ու նրա ընտանիքի սուրբ ծնունդը: Օգտատերերը ծաղրում են Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատարի անուշադրությունն ու անհեռատեսությունը, քանի որ փաստորեն ՀՀ բարձրաստիճան պաշտոնյան շնորհավորել է ինքն իրեն:
Ժնեւում սկսվում են ռուս-ամերիկյան կոնսուլտացիաները՝ նվիրված անվտանգության երաշխիքների հարցերին, հաղորդում է ՏԱՍՍ-ը իրադարձությունների վայրից։
ՀԱՊԿ պատասխանատվության գոտում շարունակում ենք բախվել նոր տեսակի սպառնալիքների. Փաշինյան։
Ամերիկյան «Netflix» ընկերության կողմից ցուցադրվող բազմասերիանոց ֆիլմերից մեկում օգտագործված քարտեզն աղմուկ է բարձրացրել Թուրքիայում։ Դրանում Հայաստանը ներկայացված է եղել իր պատմական սահմաններով՝ ներառելով Թուրքիայի ներկայիս տարածքը։
ՔՊ Վարդենիս խոշորացված համայնքի ավագանու անդամ, իր խոսքերով 37 տարվա մանկավարժ, պատմության մասնագետ Նաիրա Մանուչարյանը, խոսելով ընդդիմադիր մրցակիցների մասին, նրանց կոչում է մահմեդական երկրից ժամանած ոչ լիարժեք քրիստոնյաներ, չմոռանալով խոսքը համեմել «լափել, սատկել», «մեծահարուստ տականք» արտահայտություններով։
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Առաքել Մարտիկյանին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ նշանակելու մասին:
Ղազախստանի պետքարտուղար Եռլան Քարինը հայտարարել է, որ համաձայն չէ այն գնահատականի հետ, թե հանրապետությունում տեղի ունեցածը գունավոր հեղափոխության փորձ էր։
«Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը 2022 տարին հռչակած է ՍՓԻՒՌՔԻ ՏԱՐԻ՝ մեկնած Սփիւռքին պարզած ներկայ իրավիճակէն եւ հայ կեանքին մէջ անոր ունեցած առանցքային դերակատարութենէն։ Առ այդ, Կիրակի, 9 Յունուար 2022-ին, յընթացս Ս. եւ Անմահ Պատարագին, Հայրապետական հռչակագիրը ընթերցուեցաւ Անթիլիասի Մայրավանքի Ս. Գրիգոր Լուսաւորիչ Մայր Տաճարին մէջ՝ «Կիլիկիա» մատենադարանի տեսուչ Գերշ. Տ. Շահան Արք. Սարգիսեանի կողմէ։
Ղազախստանում ակտիվորեն օգտագործվել են Մայդանին բնորոշ ուժային ու տեղեկատվական տեխնոլոգիաներ. Պուտին: