«Գրողը տանի, չի կարելի․․․»․ Դանիել Իոաննիսյանը՝ Նիկոլ Փաշինյանին
Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Նիկոլ Փաշինյանը, ՀԱՊԿ գագաթնաժողովի իր ելույթում, հաջողացրեց Ղազախստանում այս օրերին հորինված «ահաբեկիչներին», ըստ էության, հավասարեցնել 2020 թվականին Սիրիայից Արցախի դեմ բերված վարձկան-ահաբեկիչների հետ:
Գրողը տանի, չի կարելի Թուրքիայի ու Ադրբեջանի կողմից կազմակերպված, հավաքագրված ու Սիրիայից տեղափոխված վարձկան-ահաբեկիչներին հավասարեցնել Ղազախստանում ակնհայտորեն հորինված ահաբեկիչների ու հորինված օտարերկրյա միջամիտության հետ:
Չի կարելի Բաքվին ու Անկարային հնարավորություն տալ ասելու, թե բա «որքան Ղազախստան դրսից բերված ահաբեկիչների մասին պնդումներն էին ճիշտ, այնքան էլ Արցախ բերվածների մասին պնդումները»»: