«Մենք չկարողացանք անել ոչին». Կարեն Ավագյան
Կարեն Ավագյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․ «Մենք անգամ մեր ներկայից չենք սովորում։
Ամիսներ շարունակ կրկնվող իրականություն։ Ոտնձգություն մեր անվտանգությանը, պատերազմ կորուստներ կապիտուլյացիա։ Տպավորություն է որ մեզ սկսել են «վարժեցնել» այս անկառավարելի ու անվերջանալի շրջափուլերին։
Ցավոտ կապիտուլյացիայից ժամեր առաջ դրա մասին հայտնեց Mikayel Minasyan։
Մենք չկարողացանք անել ոչինչ։ Մեզ, մեր սեփական երկրում իշխանազավթները լռեցրեցին ու մեզ դավաճանաբար այնպես կառավարեցին, ինչպես հիմա խորհուրդ են տալիս կառավարել մեր թշնամանքը թուրքի հանդեպ։ Այս անգա՞մ էլ մեր տարրական ինքնապաշտպանական բնազդ չի աշխատելու։ Էլի շարունակելու՞ ենք քննարկել մեզ տրամադրված տեղեկատվության ի հայտ գալու փաստը։ Թե լծվենք արդեն բարձր հավանականություն ունեցող վատ իրադարձությունների կանխման գործին։
Ընտրությունը էլի մերն է։ Բայց մեզ պետք է ընտրել ոչ թե անհատապես, այլ ընտրություն անել, որպես պետություն ու միասնական հասարակություն։ Իսկ միասնական հասարակության նախապայմանը դավաճանների բացակայությունն է, իսկ առկայության դեպքում դրանց արժանի գնահատումը»։