Բաժիններ՝

Գազայի հատվածից 80 հրթիռ է արձակվել Իսրայելի կողմը 12 ժամվա ընթացքում

Մայիսի 19-ի ժամը 19-ից մինչեւ մայիսի 20-ի առավոտյան ժամը 7-ը Գազայի հատվածից մոտավորապես 80 հրթիռ եւ ականանետային արկ է արձակվել Իսրայելի կողմը: Այդ մասին հաղորդում են Իսրայելի պաշտպանության ուժերը։

Իսրայելցի զինվորականների տվյալներով՝ արձակված հրթիռներից տասը չի հասել Իսրայելի տարածք եւ վայրէջք է կատարել միջատարածքում: Հրթիռների մոտավորապես 90 տոկոսը կալանվել է «Երկաթե գմբեթ» հակահրթիռային պաշտպանության համակարգով, նշել են նրանք:

Դրա հետ մեկտեղ Իսրայելի պաշտպանության բանակը մի շարք գիշերային հարվածներ է հասցրել Գազայի հատվածին՝ շարունակելով գրոհել ՀԱՄԱՍ-ի թունելների ճյուղավորված ցանցի վրա: Տեսահոլովակի համաձայն, որը Twitter-ում հրապարակել է Իսրայելի բանակը, ՀԱՄԱՍ-ը վերջին տասնամյակը ծախսել է «Մետրո» ստորգետնյա թունելների ցանցի շինարարության վրա, որը գտնվում է Գազայի հատվածի բնակելի շենքերի տակ:

Ինչպես հայտնել են զինվորականները, հինգ օրվա ընթացքում իրենց հաջողվել է չեզոքացնել գրեթե 100 կիլոմետր ստորգետնյա թունել: Իրադրությունն Իսրայելի եւ Գազայի հատվածի սահմանին լարված է մնում արդեն երկրորդ շաբաթը:

Գազայի կողմից Իսրայելի տարածքի հրթիռակոծումները չեն դադարում: Իսրայելի պաշտպանության բանակն ի պատասխան հոծախումբ հարվածներ է հասցնում Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի օբյեկտներին, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս