Հայախոս թուրքերը, օտարածին մոլախոտերն ու դավաճաններն այլևս իզորու չեն լինելու մահացու նիկոլիզմի նոր դոզա ներարկել ու կրկին անզգայացնել Հայաստանը. Արտակ Զաքարյան
Արտակ Զաքարյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Պետությունը՝ կոմայի մեջ
Կարթնանա՞ արդյոք Հայաստանը, դուրս՞ կգա արդյոք կոմայից, թե՞ այդպես էլ «կհանգչի», դավից՝ անտեղյակ, ցավին՝ անտարբեր։
Ո՛չ, չի՛ հանգչի, դուրս կգա՛անշուշտ, և շատ շուտով։ Դուրս կգա ոչ միայն կոմայից, այլ նաև շատ արագ կգնա ապաքինման ու կազդուրման։
Սրանք զուտ բարի ցանկություններ չեն։
Մենք հայերս, բացառիկ հատկությունների տեր ազգ ենք։ Ուշացումով ենք միավորվում, բայց ոչ ուշացած։ Իսկ, երբ միավորվեցինք Հայաստանով, Արցախով, Սփյուռքով՝ նորից ոտքի ենք կանգնելու և պատվով հաղթահարելու ենք ցանկացած դժվարություն։
Պատերազմներ, կոտործներ, արհավիրքներ, երկրաշարժեր տեսած և ապրած Ազգը՝ դեռ կա՛ և պետություն ունի։ Վիրավոր է, վտանգված է,ներսից ու դրսից բզկտված է, բայց միևնույն Հա՛յ ն է, որն ապրել գիտի։ Ապրե՛լ գիտի, որովհետև զոհվել է հենց ապրելո՛ւ համար։
Ցավոք, նիկոլիզմի շուրջ էլ միավորում եղավ։ Ավելի ճիշտ օտարներն ու ներքին խայտաբղետ շահերը «ստիպեցին», որ միավորվեն՝ մերժելով պետության շահերի իրական պաշտպաններին։
Բայց նիկոլիզմի դեմ ավելի հուժկու և անխուսափելի միավորում է սպասվում։ Դա Ազգի փրկության միավորումն է լինելու։ Վստահ եղեք, որ նիկոլականներն ավելի մեծ եռանդով են միավորվելու պետությանը կոմայի հասցրած, նիկոլիզմ կոչվող մահացու հիվանդության դեմ։
Դրա մեկնարկը տրվելու է հաջորդ ամսից, երբ սկիզբ է առնելու Հայերի և Հայաստան պետության հերթական գոյապայքարը։ Հունիսի 20-ին, կոմայի մեջ գտնվող Հայաստանը բացելու՛ է աչքերը։ Բացելու է ապրելու վճռական կամքով ու հավատով։ Հայաստանը պատվով է դուրս գալու կոմայից։ Հայաստանն իր իսկական տիրոջ՝ հայրենատեր Հայ մարդու հետ դաշինքով է դուրս գալու կոմայից։
Հայաստանն ապրելու է, որ պաշտպանի սահմաններն ու տեր կանգնի իր Հայերին։ Որ պատիվ ու հարգանք վերադարձնի իր Ազգին։ Որ կյանք ու ապագա տա իր սերունդներին։ Որ իր զինվորը ստիպված չլինի կուչ գալ թշնամու առաջ։ Որ իր քաղաքացիները՝ դրոշի տակ պատիվ վայելեն ու պատվի առնեն։
Իսկ հայախոս թուրքերը, օտարածին մոլոխոտերն ու դավաճաններն այլևս իզորու չեն լինելու մահացու նիկոլիզմի նոր դոզա ներարկել ու կրկին անզգայացնել Հայաստանը։
#Պատիվունեմ»։